Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ, 24-րդ կետերի, ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, 130-րդ հոդվածի պահանջներով, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի « Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրեն՝ Ալլա Հայկի Մալխասյանին 2025 թվականի հունվարի 3-ից ազատել զբաղեցրած պաշտոնից։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին ՝ կատարել վերջնահաշվարկ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։