Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի , ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 209-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում » ծրագրի շրջանակներում 2024 թվականի սեպտեմբերի 6-ին Երևան քաղաքի «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես » հյուրանոցի Ball սրահում կազմակերպվող « Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում » խորագրով համաժողովի մասնակցության վերաբերյալ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալի 08․08․2024 թվականին ստացված թիվ ՎՏ/14․2/25399-2024 գրությունը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Էդգար Արծրունու Մնոյանին 2024 թվականի սեպտեմբերի 6-ին, մեկ օրով գործուղել ք․ Երևան, «Բեսթ Վեսթերն Պլյուս Կոնգրես » հյուրանոցի Ball սրահ՝ մասնակցելու Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության կողմից «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում » ծրագրի շրջանակներում կազմակերպվող « Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում » խորագրով համաժողովին ։
2․ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։