Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 22-րդ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը նվիրատվության կարգով Էմիլ Նվերի Մուրադյանին հանձնելու, իսկ բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,09553 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 9-րդ փողոց 22 հասցեում գտնվող, 02-056-0028-0009 կադաստրային ծածկագրով 0,09553 հա հողատարածքի վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 83,84 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Էմիլ Նվերի Մուրադյանին ։
2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0028-0009 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0, 09553 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով օտարելու Էմիլ Նվերի Մուրադյանին։
3․ Օտարման ենթակա հողատարածքի գինը սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։
4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Էմիլ Նվերի Մուրադյանի հետ կնքել բնակելի տան նվիրատվության և հողատարածքի առուվաճառքի պայմանագրեր ։
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից