Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի, « Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հավանություն տալ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Լեռնապար բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 02-049-0001-0032 կադաստրային ծածկագրով 0,012 հա բնակավայրերի նպատակային նշանակության, այլ հողեր գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխելուն, այն դարձնել, որպես էներգետիկայի, տրանսպորտի, կապի կոմունալ ենթակառուցվածքների օբյեկտների նպատակային նշանակության, կապի գործառնական նշանակության հողամաս։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։