Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով․ որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 02-053-0007-0002 կադաստրային ծածկագրով 0,03003 հա մակերեսով հողամասին և դրա վրա գտնվող շինությանը տրամադրել՝ Ծաղկահովիտ, Արցախ թաղամաս 3-րդ փողոց 2/1 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։