|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հուլիսի 2025 թվականի N 259-Ա |
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ՀՆԱԲԵՐԴ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԴՊՐՈՑ ԿԱՌՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի, Հնաբերդ բնակավայրի 7-րդ փողոց թիվ 1/1 հասցեում դպրոց կառուցելու մասին կառուցապատման թույլտվությունների էլեկտրոնային միասնական համակարգի՝ urban.e-gov.am կայքի միջոցով ստացված ՀՀ պետական գույքի կառավարման կոմիտեի ՇԹԴ/206/12829-25 դիմումը, որոշում եմ՝ 1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 7-րդ փողոց թիվ 1/1 հասցեում դպրոցի կառուցման աշխատանքներ կատարելու համար ՀՀ պետական կառավարման կոմիտեին՝ տրամադրել շինարարության թույլտվություն: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|