Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի և ՀՀ Կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի՝ «Անշարժ գույքի` ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին » N 2387-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 50-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Արթուր Ներկարարյանի դիմումը․ որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրում գտնվող Արթուր Ներկարարյանին համատեղ սեփականության իրավունքով պատկանող, 02-031-0012-0016 կադաստրային ծածկագրում գտնվող 0.2901 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ Գեղաձոր 7-րդ փողոց, 22/1 հասցեն։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։