|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
19 սեպտեմբերի 2023 թվականի N 81-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ ԲՆԱԿԻՉ ՍԵՐՈԲ ՍԱՀԱԿԻ ՆԵՐՍԻՍՅԱՆԻՆ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ 02-053-0105-0069 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0,02 ՀԱ ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 7-րդ հոդվածի, « Քաղաքաշինության մասին » ՀՀ օրենքի 143-րդ հոդվածի 9-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, քաղաքացի Սերոբ Սահակի Ներսիսյանին վարձակալությամբ տրամադրված 02-053-0105-0069 կադաստրային ծածկագրով 0,002 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության , այլ հողեր գործառնական նշանակության հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը փոխել, այն դարձնել, որպես բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամաս։ 2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -8 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|