Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի հունվարի 26-ի N 09-Ն որոշման 8-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտի համայնքապետարան ՀԿՀ-ի և «Իշխան Պետրոսյան» Ա/Ձ միջև 2024 թվականի մայիսի 13-ին կնքված ՀՀԱՄ-ԾՀ-ՄԱԱՊՁԲ-24/079 ծածկագրով պայմանագիրը, որոշում եմ
1/ Ծաղկահովիտ համայնքի 2024 թվականի տարեկան բյուջեի ծախսային մասում կատարել հետևյալ վերաբաշխումները՝
ա/ 01 բաժնի 03 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) գործառնական դասակարգման 4251 (Շենքերի և կառույցների ընթացիկ նորոգում և պահպանում) տնտեսագիտական հոդվածի պլանից նվազեցնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
բ/ 01 բաժնի 03 խմբի 03 դասի 55 ծրագրի (Ծաղկահովիտի ընդհանուր բնույթի այլ ծառայություններ) գործառնական դասակարգման 4237 (Ներկայացուցչական ծախսեր) տնտեսագիտական հոդվածի պլանին ավելացնել 500 000 (հինգ հարյուր հազար) ՀՀ դրամ ծախս:
2/ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: