Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ, 24-րդ կետերի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 3-րդ հոդվածի 1-ին կետի, ՀՀ Կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N 1920-Ն որոշման 15-րդ կետի 2-րդ ենթակետի պահանջներով, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող « Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ին / ՀՎՀՀ 05204555 / պատկանող, 02-053-0014-0033 կադաստրային ծածկագրով 0,111968 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական գործառնական նշանակության հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
2․ « Ծաղկահովիտի առողջության կենտրոն » ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող, ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց 16/2 հասցեում գտնվող անշարժ գույքը բաժանել առանձին միավորների՝ համաձայն ներկայացված հատակագծերի ։
3․ 0,01306 հա հողամասին և դրա վրա առկա 105,86 քմ մակերեսով շինություններին տրամադրել՝ Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց 16/5 հասցեն։
4․ 0,0989 հա մակերեսով հողամասին տրամադրել՝ Ծաղկահովիտ Հոկտեմբերյան փողոց 16/6 հասցեն։
5․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 03․12․2024 թվականի N 504-Ա որոշումը։
6. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: