|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
16 օգոստոսի 2024 թվականի N 80-Ն |
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ՀԱՄԱՐ ԱՂԲԱՄԱՆՆԵՐ ՁԵՌՔ ԲԵՐԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ի մասի 6-րդ և 20-րդ կետերի, «Աղբահանության և սանիտարական մաքրման մասին » ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի կողմից ներկայացված համայնքի բնակավայրերի համար աղբամաններ ձեռք բերելու անհրաժեշտությունը, համայնքի ավագանին որոշում է ՝ 1․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի տասը բնակավայրերի համար թվով 11 հատ 1100 լիտր տարողությամբ աղբամաններ ձեռք բերելու նպատակով Ծաղկահովիտ համայնքի «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ին համայնքի բյուջեից լրացուցիչ հատկացնել 990․000 / իննը հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -9 ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|