Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ, հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Էմիլ Միասնիկի Բայրաղտարյանի 2025 թվականի սեպտեմբերի 26-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Էմիլ Միասնիկի Բայրաղտարյանին 2025 թվականի հոկտեմբերի 1-ից տրամադրել հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2025 թվականի նոյեմբերի 4-ից:
3. Էմիլ Մյասնիկի Բայրաղտարյանի արձակուրդում գտնվելու ընթացքում նրա պարտականությունների կատարումը հանձնարարել Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավար Վիգեն Ազատի Գասպարյանին՝ առանց վարձատրության:
4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին ՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։