Այսօր: Երկուշաբթի, 28 Հոկտեմբերի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 408-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

22 հոկտեմբերի 2024 թվականի N 408-Ա

ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԻՐԱՎԱՍՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԱՐԱԴ 4723/02/23 ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԳՈՐԾՈՎ 03․05․2024 ԹՎԱԿԱՆԻՆ ՕՐԻՆԱԿԱՆ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏԱԾ ՎՃՌՈՎ ՎԱՐԴԱՆ ՄԿՐՏԻՉԻ ՄԿՐՏՉՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 27 ՄԱՅԻՍԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ N 216-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին 24-րդ կետի, ՀՀ Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի ԱՐԱԴ 4723/02/23 քաղաքացիական գործով 03․05․2024 թվականին օրինական ուժի մեջ մտած վճռով  ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, 02-053-0015 ծածկագրով, 0,10250 հա հողատարածքում առկա 591,87 քմ մակերեսով շինության նկատմամբ իր  սեփականության իրավունքը ճանաչելու  մասին Վարդան Մկրտիչի Մկրտչյանի դիմումը, ինչպես նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ 591,87 քմ շինության պահպանման և սպասարկման համար նախատեսված 0,10250 հա հողամասը չի դասվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի շարքին, որոշում եմ՝

 

1. Ձեռք բերման վաղեմության ուժով ճանաչել քաղաքացի Վարդան Մկրտիչի Մկրտչյանի սեփականության իրավունքը ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրում 02-053-0015 կադաստրային  ծածկագրով 0,10250 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության  հողատարածքի վրա կառուցված 591,87 քմ  շինության նկատմամբ:
2. Նշված շինության տակ գտնվող և սպասարկման համար առանձնացված համայնքային սեփականություն հանդիսացող 0,10250 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական օբյեկտների նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամասի սեփականության իրավունքը շենքի սեփականատեր՝ Վարդան Մկրտչյանին փոխանցվում է պայմանով, որ գույքի հետագա օտարման գործարքներից ծագող իրավունքի պետական գրանցումը կկատարվի տվյալ պահին գործող հողամասի կադաստրային արժեքի վճարման անդորրագիրը ներկայացնելու դեպքում :
3․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 27․05․2024 թվականի N 216-Ա որոշումը։
4․ Սույն որոշումը ենթակա է պետական գրանցման ՀՀ կադաստրի կոմիտեի լիազորված մարմնում:
5.Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner