|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 ապրիլի 2023 թվականի N 46-Լ |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԲԱԺԻՆՆԵՐԻ ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, ինչպես նաև ՀՀ Արագածոտնի մարզի « Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմ » համայնքային կառավարչական հիմնարկի կանոնադրության 33-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ Հաստատել - ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 1-ի։ - ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 2-ի։ - ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքապետարանի աշխատակազմի մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի, սոցիալական աջակցության բաժնի կանոնադրությունը՝ համաձայն հավելված 3-ի։
2․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -11 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ԹԵՐՋՅԱՆ ՀԱՐՈՒԹ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՄՀԵՐՅԱՆ ՀՐԱՉԻԿ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՊՈՂՈՍՅԱՆ ՄՅԱՍՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(1.55 Մբ)
կանոնադրություն քաղաքաշինություն |
 |
(1.21 Մբ)
կանոնադրություն մշակույթի |
 |
(1.22 Մբ)
կանոնադրություն ֆինանսական |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|