Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, Ծաղկահովիտ համայնքի ավագանու 26․01․2024 թվականի թիվ 06-Ն որոշման պահանջներով և հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Մարինե Փայլակի Թովմասյանի 2024 թվականի հոկտեմբերի 28-ի դիմումը և 2024 թվականի հոկտեմբերի 28-ի վճարման անդորրագիրը, որոշում եմ՝
1. Անհատ ձեռնարկատեր՝ Մարինե Փայլակի Թովմասյանի դիմումը բավարարել և թույլատրել Արագածոտնի մարզ Ծաղկահովիտ համայնքի Գեղաձոր բնակավայրի 6-րդ փողոց, 1-ին փակուղի, 1/3 հասցեում գտնվող, հիմնական շինություն հանդիսացող խանութում զբաղվելու ոգելից խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների ( բացառությամբ բժշկական նշանակության ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների) վաճառքով:
2. Հանձնարարել Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնին՝ անհատ ձեռնարկատեր Մարինե Փայլակի Թովմասյանին տալ համապատասխան թույլտվություն՝ 3 /երեք/ ամիս (01.10.2024-31.12.2024թթ.) ժամկետով:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: