Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին » ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզպետարանից 25․12․2024 թվականին ստացված N 01/1/08585-2024 գրությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու կանոնակարգը` համաձայն հավելված 1-ի:
2․ Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 14․11․2022 թվականի N 54-Ն որոշումը ։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: