Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի, «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» 18․05․2006 թվականի N 912-Ն որոշման պահանջներով և հաշվի առնելով, որ կառույցի պահպանումը չի հակասում ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի 5-րդ կետով սահմանված պայմաններին, կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կառուցված չէ քաղաքաշինական նորմերի և կանոնների խախտումներով, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 15-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, համատեղ սեփականության իրավունքով Օտարիկ, Մանիկ, Ռոստոմ, Զոհրաբ, Վարազդատ, Հեղինե, Հովհաննես Մարգարյաններին պատկանող, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում ինքնակամ կառուցված բնակելի տունը, ավտոտնակը, սուրբը, դռան և պատուհանի ինքնակամ փոփոխությունը օրինական ճանաչելու մասին Վարազդատ Մարգարյանի դիմումը, որոշում եմ՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Բերքառատ բնակավայրի 15-րդ փողոց, 2 հասցեում գտնվող, 02-027-0006-0001 կադաստրային ծածկագրով Օտարիկ, Մանիկ, Ռոստոմ, Զոհրաբ, Վարազդատ, Հեղինե, Հովհաննես Մարգարյաններին համատեղ սեփականության իրավունքով պատկանող 0,43578 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասում 2019 թվականին ինքնակամ կառուցված 12,17 քմ արտաքին մակերեսով բնակելի տունը ճանաչել օրինական և օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 10000x0,0631 = 631, 631x12,17=7680 /յոթ հազար վեց հարյուր ութսուն / ՀՀ դրամ, 2019 թվականին ինքնակամ կառուցված ընդհանուր 65,02 քմ արտաքին մակերեսով ավտոտնակը և սուրբը ճանաչել օրինական ու օրինականացման համար համայնքի բյուջեի 900485002654 հաշվեհամարին մուծել 6000x0,0631 = 378,6, 378,6x65,02=24620 /քսանչորս հազար վեց հարյուր քսան/ ՀՀ դրամ , դռան և պատուհանի ինքնակամ փոփոխության համար՝ 10000x0,0631=631, 631x2=1270 /մեկ հազար երկու հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ, ընդհանուր՝ 33570 /երեսուներեք հազար հինգ հայուր յոթանասուն / ՀՀ դրամ։
2․ Հաշվառման չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրն է 2024PDKHEZ։
3․ Ընդունել ի գիտություն, որ որոշման ընդունման օրվանից 60 օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարները չվճարելու դեպքում, որոշումը համարվում է ուժը կորցրած։
4․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 24․02․2025 թվականի N 90-Ն որոշումը ճանաչել ուժը կորցրած ։
5․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։