Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի բնակիչ Ալինա Խաչատրյանի դիմումը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ծիլքար գյուղում 02-056-0015-0002 կադաստրային ծածկագրով հողամասի մակերեսը փաստացի կազմում է 0,36884 հա , որի վրա առկա է բնակելի տուն, ծածկ և անասնաշենք, որոնք օգտագործում է Ալինա Զավենի Խաչատրյանը : Հաշվի առնելով, որ բնակելի տունը, ծածկը և անասնաշենքը կառուցվել են մինչև 2001 թվականը, /1991 թվականի մարտի 4-ի հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի N 3 որոշմամբ / և բնակելի տան, ծածկի և անասնաշենքի զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը ընդգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով և <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներով, որոշում եմ՝
1.Վերականգնել Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի 6-րդ փողոց, թիվ 1 հասցեում գտնվող բնակելի տան և տնամերձ հողամասի նկատմամբ Ալինա Զավենի Խաչատրյանի հողօգտագործման իրավունքը՝ բնակելի տան և անասնաշենքի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ սեփականության իրավունքով պատկանող 0,25 հա մակերեսով հողամասի չափով` ճանաչելով նրա սեփականության իրավունքը 0,36884 հա մակերեսով հողամասի և դրա վրա կառուցված 167,9 քմ արտաքին մակերեսով բնակելի տան, ծածկի և անասնաշենքի նկատմամբ:
2.Հողամասի սահմանները որոշվում են «ՓՈԹՈ» ՍՊԸ-ի կողմից չափագրված Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով։
3. Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 21․10․2024 թվականի N 405-Ա որոշումը ։
4․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։