|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2025 թվականի N 23-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԻԼՔԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 12-ՐԴ ՓՈՂՈՑ 19 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆԸ ԳԵՎՈՐԳ ԹՈՐԳՈՄԻ ԳԱՍՊԱՐՅԱՆԻՆ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳՈՎ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԻՍԿ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0,10523 ՀԱ ՀՈՂԱՏԱՐԱԾՔԸ ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԱՐԺԵՔԸ ՎՃԱՐԵԼՈՒ ՊԱՅՄԱՆՈՎ ՆՐԱՆ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 594-րդ հոդվածի 1-ին մասի, ՀՀ Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19-րդ հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը նվիրատվության կարգով Գևորգ Թորգոմի Գասպարյանին հանձնելու և բնակելի տան սպասարկման համար նախատեսված 0,10523 հա հողատարածքը կադաստրային արժեքը վճարելու պայմանով նրան օտարելու թույլտվություն տալու մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝ 1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար բնակավայրի 12-րդ փողոց 19 հասցեում գտնվող, 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով 0․10523 հա հողատարածք վրա առկա համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը / 86,53 քմ / նվիրատվության կարգով, որպես սեփականություն անհատույց հանձնել նշված տանը փաստացի բնակվող՝ Գևորգ Թորգոմի Գասպարյանին ։ 2. Թույլատրել համայնքի ղեկավարին բնակելի տան սպասարկման համար նախատեսված 02-056-0028-0019 կադաստրային ծածկագրով, բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, 0․10523 հա հողատարածք կադաստրային արժեքը վճարելու պայմանով օտարելու Գևորգ Թորգոմի Գասպարյանին։ 3․ Օտարման ենթակա հողատարածքի գին սահմանել՝ տվյալ հողատարածքի կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասունմեկ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։ 4․ Համայնքի ղեկավարին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով Գևորգ Թորգոմի Գասպարյանի հետ կնքել բնակելի տան նվիրատվության և հողատարածքւի առուվաճառքի պայմանագրեր ։ 5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից |
Կողմ -10 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|