Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ և 24-րդ կետերի, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետի, ՀՀ «Հողային օրենսգրքի» 67-77-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի սեպտեմբերի 17-ի N 90-Ն որոշումը և 2024 թվականի հոկտեմբերի 24-ին Ծաղկահովիտ համայնքում կայացած հողամասերի աճուրդ-վաճառքի արդյունքները, որոշում եմ՝
1. Կնքել առուվաճառքի պայմանագիր Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրի բնակիչ Մաքսիմ Վանյայի Գալոյանի (անձնագիր 011937802, տրված 31․08․2020 թ-ին, 024-ի կողմից) հետ Ծաղկահովիտ համայնքի Գեղադիր բնակավայրում գտնվող, 0,11297 հա (ծածկագիր 02-030-0103-0099 ) գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասի համար 168․500 ( մեկ հարյուր վաթսունութ հազար հինգ հարյուր ) ՀՀ դրամ ընդհանուր արժեքով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: