Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մանվել Վոլոդիայի Հարությունյանի 2024 թվականի սեպտեմբերի 5-ի դիմումը, որոշում եմ՝
1. ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մանվել Վոլոդիայի Հարությունյանին 2024 թվականի սեպտեմբերի 9-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2024 թվականի հոկտեմբերի 11-ից:
3. Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջին տեղակալ՝ Մ․Հարությունյանի պարտականութունների կատարումը սույն թվականի սեպտեմբերի 9-ից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ հանձնարարել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի տեղակալ Արա Միշայի Հովհաննիսյանին՝ առանց վարձատրության:
4. Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետին՝ կատարել հաշվարկ և վճարում:
5․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։