Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 374
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 03-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

08 հունվարի 2025 թվականի N 03-Ա

ԷԴՈՒԱՐԴ ՌՈՏՏԵՐԻ ՄՈՒՐԱԴՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ՊԱՀԵՍՏԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ 20․09․2024 ԹՎԱԿԱՆԻ N 357-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին»  ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, « Նորմատիվ իրավական ակտերի մասին»  ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի,  ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Պետական կամ համայնքային հողամասերում գտնվող ինքնակամ կառույցների նկատմամբ պետության կամ համայնքների սեփականության իրավունքի պետական գրանցման կարգը հաստատելու մասին» N 731-Ն որոշմամբ հաստատված կարգի 2-րդ կետի, ՀՀ կառավարության 18․05․2006 թվականի «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 33-րդ կետի պահանջներով,  որոշում եմ՝

 

1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի Հոկտեմբերյան փողոց, 1-ին փակուղի 1/3 հասցեում գտնվող,  համայնքային սեփականություն հանդիսացող 02-053-0001-0008 կադաստրային ծածկագրով 0,04679 հա արդյունաբերություն ընդերքօգտագործման եվ այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքի վրա Էդուարդ Ռոտտերի Մուրադյանի կողմից 1994 թվականին ինքնակամ կառուցված 153,96 քմ արտաքին մակերեսով պահեստը ճանաչել օրինական, որպես համայնքային սեփականություն հանդիսացող գույք։ 
2. Ընդունել ի գիտություն, որ կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։ 
3․ Կադաստրի կոմիտեում հաշվառման և չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիրը՝  2024ZE4ZRX:
4․ Տվյալ կառույցն իրականացրած անձին  տալ օրինականացված կառույցի և համապատասխան հողամասի ուղղակի վաճառքով  գնման նախապատվության իրավունք։
5.  Ուժը կորցրած ճանաչել Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 20․09․2024 թվականի  N 357-Ա որոշումը ։
6․ 
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner