|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
18 փետրվարի 2025 թվականի N 17-Ն |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՆՈՐԱՇԵՆ ԳԵՂԱԴԻՐ ՀՆԱԲԵՐԴ ԳԵՂԱՁՈՐ ԲԵՐՔԱՌԱՏ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ԵՎ ԼԵՌՆԱՊԱՐ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԳԱԶԱՖԻԿԱՑՄԱՆ ՆԵՐՔԻՆ ՑԱՆՑԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄՎԱԾ ՆԱԽԱԳԾԱՆԱԽԱՀԱՇՎԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՄԱՆ ԵՎ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով « Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի պահանջով և հիմք ընդունելով «ՀՀ նախագծերի պետական արտագերատեսչական փորձաքննության» ՓԲԸ-ի կողմից Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ և Լեռնապար բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման նպատակով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ենթարկման և եզրակացության տրամադրման անհրաժեշտության մասին Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է՝
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ և Լեռնապար բնակավայրերի գազաֆիկացման ներքին ցանցի կառուցման նպատակով կազմված նախագծանախահաշվային փաստաթղթերի փորձաքննության ենթարկման և եզրակացության տրամադրման համար համայնքի բյուջեից հատկացնել 480․000 / չորս հարյուր ութսուն հազար / ՀՀ դրամ։ 2․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից ։ |
Կողմ -10 ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ ՍԱՀԱԿՅԱՆ ՍՈՒՐԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|