Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշումներ N 27-Ն
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք
ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

18 փետրվարի 2025 թվականի N 27-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ 26․02․2019 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ ԱՐԱԴ/0039/04/18 ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՍՆԱՆԿ ՃԱՆԱՉՎԱԾ ԵՎ 05․05․2022 ԹՎԱԿԱՆԻ ՎՃՌՈՎ ԱՎԱՐՏՎԱԾ ՍՆԱՆԿՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՎ ՎԱԶԳԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԻՐՈՋ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ՈՒ ՀԱՐԿԱՅԻՆ ՊԱՐՏԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Սնանկության մասին» ՀՀ օրենքի , 39-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի, 90-րդ հոդվածի, ՀՀ « Հարկային օրենսգրքի » 45-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի , 251-րդ հոդվածի 5-րդ մասի, 324-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջներով և հիմք ընդունելով «Վազգեն Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջ վերաբերյալ ՀՀ սնանկության դատարանի ԱՐԱԴ/0039/04/18 սնանկության գործով 26․02․2019 թվականի և 05․05․2022 թվականի վճիռները,  համայնքի ավագանին որոշում է՝

 

1․  Դադարեցնել «Վազգեն Սահակյան» անհատ ձեռնարկատիրոջ անվամբ հաշվառված և սնանկության հետևանքով 07․02․2021 թվականին հրապարակային սակարկություններով օտարված  LEXUS LX 450 մակնիշի, 11 OS 911 հաշվառման համարանիշի ավտոմեքենայի հարկային պարտավորությունները և ազատել մինչև սնանկությունը հաշվարկված և առկա պարտավորություններից՝ 605628 / վեց հարյուր հինգ հազար վեց հարյուր քսանութ / ՀՀ դրամ չափով ։
2․ Վերը նշված գումարի չափով համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեի եկամտային մասում կատարել նվազեցում։
3․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։

 


Կողմ -9

ԱՎԵՏԻՍՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ

ԲՈՅԱՋՅԱՆ ԱՆԱՀԻՏ

ԳԵՎՈՐԳՅԱՆ ԲԱՎԱԿԱՆ

ՀԱԿՈԲՅԱՆ ՆՈՐԱԻՆ

ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ՄԱՆՎԵԼ

ՀՈՒՆԱՆՅԱՆ ԳՈՌ

ՂԱԶԱՐՅԱՆ ԳԵՎՈՐԳ

ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ

ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ԱՐՄԻՆԵ

Դեմ -0

Ձեռնպահ -0


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Նիստ



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner