Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ և 64-րդ հոդվածներով, հիմք ընդունելով թիվ 17 տարածքային ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հոկտեմբերի 2-ի «Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2022 թվականի սեպտեմբերի 25-ի ընտրությունների արդյունքներով Ծաղկահովիտ համայնքի ավագանի ընտրվելու մասին» 22-Ա որոշումը և 2022 թվականի հոկտեմբերի 6-ի «Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու ընտրված անդամներ գրանցելու մասին» N 9 արձանագրությունը, Ծաղկահովիտ համայնքի ավագանին` որոշում է՝
Հաստատել՝
1. Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի՝ համամասնական ընտրակարգով ընտրված նորընտիր ավագանու 2022 թվականի նոյմբերի 14-ի առաջին նիստի օրակարգը:
2. Համայնքի ղեկավարի ընտրության մասին /արձանագրություն/:
3․Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու կանոնակարգը հաստատելու մասին:
4․Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի երդման արարողության կազմակերպչական հարցերի մասին:
5․ Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու առաջին նստաշրջանի գումարման օրը սահմանելու մասին: