|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնք ՀՀ Արագածոտնի մարզ, գ. Ծաղկահովիտ, (093)392611 (077)251471, tsaghkahovit.hamaynq@inbox.ru |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
29 նոյեմբերի 2021 թվականի N 78-Ն |
ՇՎԵՅՑԱՐԻԱՅԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻՆ ԿՈՎԻՏ ՀԱՄԱՎԱՐԱԿՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ԴԺՎԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԴԻՄԱԳՐԱՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԱԾ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՄՐՑՈՒՅԹԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետ, 13-րդ հոդվածի 10-րդ մասի պահանջներով, ավագանին որոշում է՝
1/ Համաձայնություն տալ Ծաղկահովիտ համայնքին մասնակցելու Շվեյցարիայի զարգացման գործակալության և Գերմանիայի Դաշնության տնտեսական զարգացման և համագործակցության նախարարության կողմից Հայաստանի համայնքներին՝ ԿՈՎԻՏ համավարակով պայմանավորված դժվարություններին դիմագրավելու համար հայտարարված դրամաշնորհային մրցույթին մասնակցելու և այդ նպատակով Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) կողմից համայնքներում տնտեսական զարգացմանն ուղղված փոքր և միջին ծրագրերը իրականացնելու նպատակով համայնքներին տրամադրվող դրամաշնորհ ստանալու համար։
2/ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |
Կողմ -8 ԱՆՏՈՆՅԱՆ ՆՈՐԱՅՐ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ ԿԱՐԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ ԱՐԱՄ ՄԽԻԹԱՐՅԱՆ ՄԻՇԱ ՄՈՒՐԱԴՅԱՆ ՍԵՎԱԿ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՄԱՆՈՒԿ ՊՈՂՈՍՅԱՆ ՎԱՉԻԿ ՍԱՐԳՍՅԱՆ ԱՐՄԵՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|