Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին » ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի, ՀՀ «Աշխատանքային օրենսգրքի» 158-րդ, 159-րդ հոդվածների, ՀՀ Կառավարության 2011 թվականի օգոստոսի 11-ի թիվ 1239-Ն որոշմամբ հաստատված հավելված 1-ի պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավար՝ Վիգեն Գասպարյանի 2022 թվականի մայիսի 31-ի դիմումը, որոշում եմ՝
1. Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավար՝ Վիգեն Ազատի Գասպարյանին 2022 թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ տրամադրել 2021 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդ՝ 24 աշխատանքային օր տևողությամբ:
2. Աշխատանքի ներկայանալ 2022 թվականի հուլիսի 7-ից:
3. Ծաղկահովիտ համայնքի Վարդաբլուր բնակավայրի վարչական ղեկավարի պարտականութունների կատարումը սույն թվականի հունիսի 1-ից մինչև հուլիսի 6-ը ներառյալ հանձնարարել Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի վարչական ղեկավար՝ Սմբատ Բագրատի Բայրախտարյանին՝ առանց վարձատրության:
4. Գլխավոր հաշվապահին՝ կատարել հաշվարկ և վճարում: