Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ և 29-րդ կետերի 89-րդ հոդվածի 3-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի կողմից 2021 թվականին կազմված նախագիծ-նախահաշվային փաստաթղթերը համայնքի ավագանին որոշում է՝
1. Հավանություն տալ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող հին կաթսայատունը համայնքի մեքենասարքավորումների համար կայանատեղի ձևափոխելու նպատակով «ԼԱՎՈ» ՍՊԸ-ի կողմից կազմված նախագծա-նախահաշվային փաստաթղթերին:
2. Սույն աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից որպես համայնքի կողմից ներդրում հատկացնել 28 536 130 / քսանութ միլիոն հինգ հարյուր երեսունվեց հազար հարյուր երեսուն / ՀՀ դրամ:
Որից՝ ա/ Նախագծման աշխատանքների համար 390 000 /երեք հարյուր իննսուն հազար/ ՀՀ դրամ։
բ/ Փորձաքննության աշխատանքների համար 80 000 /ութսուն հազար/ ՀՀ դրամ։
գ/ Տեխնիկական հսկողության աշխատանքների համար 899 410 /ութ հարյու իննսունինը հազար չորս հարյուր տասը հազար/ ՀՀ դրամ։
դ/ Հեղինակային հսկողության աշխատանքների համար 269 820 /երկու հարյուր վաթսունինը հազար ութ հարյուր քսան/ ՀՀ դրամ։