Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ, 35-րդ հոդվածի 18-րդ կետերով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը համայնքի ավագանին որոշում է՝
1․ Թույլատրել օտարելու Ծաղկահովիտ համայնքի սեփականություն համարվող բնակավայրերի բնակելի և հասարակական կառուցապատման նշանակության հողամասերը.
ա/ Գեղարոտ գյուղի 0,24571 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-032-0031-0010/, անասնագոմ կառուցելու նպատակով:
Գեղարոտ գյուղի 0,0897 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-032-0031-0009/, անասնագոմ կառուցելու նպատակով:
բ/ Ծիլքար գյուղի 0,24405 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-056-0033-0017/, անասնագոմ կառուցելու նպատակով:
գ/ Ծաղկահովիտ գյուղի 0,016 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0009-0070/, պահեստ կառուցելու նպատակով:
Ծաղկահովիտ գյուղի 0,09857 հա արդյունաբերության ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողամաս /ծածկագիր 02-053-0001-0098/, պահեստ կառուցելու նպատակով:
2. Օտարման մեկնարկային գին սահմանել՝
ա/ Գեղարոտ գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասուն մեկ ամբողջ իննը// ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 5%-ի չափով։
բ/ Ծիլքար գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 141,9 /մեկ հարյուր քառասուն մեկ ամբողջ իննը// ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 5%-ի չափով։
գ/ Ծաղկահովիտ գյուղի հողամասի համար տվյալ հողամասի կադաստրային արժեքի 100% չափով, այն է 1քմ-ը 336,6 /երեք հարյուր երեսուն վեց ամբողջ վեց/ ՀՀ դրամ, հավելաճի քայլը սահմանել հողամասի ընդրանուր արժեքի 5%-ի չափով։
3. Համայնքի ղեկավարին՝ ապահովել աճուրդի հրապարակայնությունը, նախապատրաստել համապատասխան փաստաթղթեր աճուրդ-վաճառքը պատշաճորեն կազմակերպելու և անցկացնելու համար: