Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով համայնքի ավագանին որոշում է`
Հաստատել Ծաղկահովիտ համայնքի 05․03․2020թ․ արտահերթ նիստի օրակարգը․
1․ Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի հաշվետվությունը 2020 թվականի բյուջեի և տարեկան աշխատանքային պլանի կատարման մասին։
2․ ՀՀ պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիա/ ստանալու 2021 թվականի ծրագրային հայտը հաստատելու մասին:
3․ Համայնքի ավագանու 26․01․2021 թվականի N 09-Ն որոշման Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի, <<ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ>>, <<ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ների աշխատակիցների թվաքանակի, հաստիքացուցակի և պաշտոնային դրույքաչափերի N 1, N 2 և N 7 հավելվածները ուժը կորցրած ճանաչելու և Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմի, համայնքապետարանի ենթակայության <<ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ԿԵՆՏՐՈՆ>>, <<ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՄՍՈՒՐ-ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ>> ՀՈԱԿ-ՆԵՐԻ աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն 1, N 2 և N 7 հավելվածների հաստատելու մասին։
4․ ՀՀ կառավարության կողմից սուբվենցիոն ծրագրի շրջանակներում կառուցված Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ և Գեղաձոր բնակավայրերի խմելու ջրի ջրագծերը համայնքային սեփականություն ճանաչելու և գույքագրելու մասին:
5․ «Ժողովրդավարական զարգացման, ապակենտրոնացում և լավ տեղական կառավրում Հայաստանում» ծրագրի շրջանակներում Ծաղկահովիտի և Ապարանի միջհամայնքային համագործակցության շրջանակներում ձեռք բերված տեխնիկանները Ծաղկահովիտ համայնքի սեփականություն ճանաչելու և գույքագրելու մասին։
6․ Ծաղկահովիտի համայնքապետարանի ենթակայության վարչական շենքերի հակահրդեհային վահանակներ և բալոններ ձեռքբերելու և տեղադրելու համար գումար հատկացնելու մասին:
7․ Ծաղկահովիտի համայնքապետարանի վարչական շենքի 4-րդ հարկի մուտքի դուռ ձեռքբերելու համար գումար հատկացնելու մասին:
8․ Ծաղկահովիտի համայնքի ավագանու 04․07․2018թվականի 44-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
9․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը աճուրդ-վաճառքի միջոցով օտարելու թույլտվություն տալու եվ մեկնարկային գին սահմանելու մասին։
10․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասը վարձակալության տրամադրելու թույլտվություն տալու և մեկնարկային գին սահմանելու մասին:
11․ Ծաղկահովիտ համայնքի 2021 թ․ բյուջեում փոփոխություն կատարելու մասին։
12․ Ծաղկահովիտ համայնքի Ծիլքար գյուղի վարչական տարածքում գտնվող քաղաքացու սեփականություն հանդիսացող հողատարածքի նպատակային նշանակությունը փոխելուն հավանություն տալու մասին: