Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, 83-րդ հոդվածի 2-րդ մասի, 90-րդ հոդվածի 4-րդ կետի, «Բյուջետային համակարգի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ կետի, «Նորմատիվային իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է՝
Հավանություն տալ Ծաղկահովիտ համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու համայնքի ղեկավարի առաջարկությանը հետևյալ բովանդակությամբ՝
1/ Ծաղկահովիտ համայնքի 2021 թվականի տարեկան բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդը 73 500 000 /յոթանասուներեք միլիոն հինգ հարյուր հազար/ ՀՀ դրամից նվազեցնել 25 000 000 /քսանհինգ միլիոն/ ՀՀ դրամով, որը ուղղվելու է բյուջեի վարչական մասի ծախսերին։