Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 59
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
12.12.25 ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am

ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:

Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am          

        Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի   Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն

08.03.25 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԿԱՆԱՆՑ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ՄԱՐՏԻ 8- Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
   Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,  Ի սրտե շնորհավորում եմ ձեզ Կանանց միջազգային օրվա առթիվ, մաղթում եմ ընտանեկան ջերմություն ու արևշատություն: Այն ջերմությունը, որ կնոջ շնորհիվ ստեղծվում է ընտանիքում, յուրահատուկ է, այն երջանկությունը, որ կնոջ շնորհիվ թևածում է ընտանիքում, անչափելի է: Համերաշխության և հանդուրժողականության այն մթնոլորտը, որ կնոջ շնորհիվ ձևավորվում է ընտանիքում, անգնահատելի է: Համոզված եղեք, որ ձեր անսպառ բարությունը, նվիրվածությունն ու հոգատարությունը աննկատ չեն մնում, և դուք, անառարկելիորեն, արժանի եք շատ ավելի մեծ գնահատանքի՝ նաև առօրեական դժվարությունները անտրտունջ ձեր ուսերին վերցնելու, մեր պետության համար արժանի քաղաքացիներ կրթելու, նրանց ազգային արժեքների ... Մանրամասն
07.03.25 ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՐՏԻ 8 / ՆԱԽԱՏՈՆԱԿԱՆ /
Գարնանային այս գեղեցիկ տոնը հրաշալի առիթ է մեր սերն ու ակնածանքն ուղղելու հայ կնոջը խոնարհության, խոհեմության, համբերատարության, հոգատարության, սիրո ու ընտանիքին անմնացորդ նվիրվածության համար և արժևորելու հայ կնոջ բացառիկ դերը ազգապահպանության գործում: Անգնահատելի ու անուրանալի է հայ կնոջ դերը սերունդների դաստիարակության ու կրթության, հետևաբար ընտանիքի ամրության ու պետության զարգացման գործում։ Կանանց միջազգային օրվա` մարտի 8-ի կապակցությամբ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանի կողմից համայնքի վարչական տարածքում 2025թվականի մարտի 7-ին կազմակերպվել է նախատոնական միջոցառում։ Համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցները այցելել են համայնքի վարչական տարածքում գործող բոլոր հիմնարկները, ինչպես ... Մանրամասն
04.03.25 ԿԱՐԵՎՈՐ Է ԻՄԱՆԱԼ
Ինչպե՞ս օգտվել կրթության և առողջապահության գծով սոցիալական ծախսերի փոխհատուցումից----------Հարգելի քաղաքացիներ,Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները եկամուտների տարեկան հայտարարագիր ներկայացնելու և եկամտային հարկ ունենալու դեպքում հաշվետու տարվա ընթացքում առողջապահության և/կամ կրթության գծով իրենց կողմից կատարված սոցիալական ծախսերի դիմաց կարող են օգտվել փոխհատուցման հնարավորությունից:Սոցիալական կրեդիտի համակարգից կարելի է օգտվել ֆինանսական գործարքներն անկանխիկ իրականացնելու դեպքում։Սոցիալական կրեդիտի համակարգից օգտվում են եկամտային հարկ վճարողները, ովքեր լրացրել են իրենց հայտարարագիրը։Պետության այս քաղաքականությունը ներդրում է՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը ... Մանրամասն
05.02.25 Մասնակցե՛ք Ծաղկահովիտ համայնքի զարգացմանը - Մասնակցային բյուջե 2025
Ծաղկահովիտ համայնքի հարգելի՛ բնակիչներ.Ծաղկահովիտ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 132-Ն որոշմամբ համայնքում մեկնարկել է 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացը, որի իրագործման համար Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի 2025 թվականի հունվարի 22-ի թիվ 20-Ա որոշմամբ ստեղծվել է գործընթացի կառավարման հանձնաժողով, հաստատվել են հանձնաժողովի լիազորությունները, աշխատակարգը և միջոցառումների իրականացման ժամանակացույցը:Մասնակցային բյուջետավորման գործընթացը սույն հարթակով հնարավորություն է ընձեռում համայնքի 16 տարին լրացած բնակիչներին մասնակցելու Ծաղկահովիտ համայնքի տասը բնակավայրերի զարգացմանն ու բարեկարգմանը՝ ներկայացնելով իրենց նախընտրած ... Մանրամասն
21.01.25 ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Ծաղկահովիտ համայնքի հարգելի բնակիչներ․

  Տեղեկացնում ենք Ձեզ այն մասին, որ 01․01․2021 թվականից սկսած` ըստ անշարժ գույքի հարկի մասին օրենքի, բոլոր բնակարաները, բնակելի տները, անասնագոմերը, ավտոտնակները և այլ գույքերը հարկվում են անշարժ գույքի հարկով։ Խնդրում ենք մոտենալ Ծաղկահովիտի համայնքապետարան մանրամասն տեղեկատվություն ստանալու և Ձեր հարկային պարտավորությունները մարելու համար, որով կխուսափեք հարկերի վրա ըստ օրենքի առաջացող տույժերից։

  Մանրամասների համար մոտենալ Ծաղկահովիտի համայնքապետարան՝ հողի հարկի և գույքահարկի գծով գլխավոր մասնագետ Ա․Սարիբեկյանին 077445264

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner