12.12.25
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ www.tsaghkahovithamaynq.am
|
ՈՂՋՈՒՆՈՒՄ ԵՆՔ ՁԵԶ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔԷՋՈՒՄ, ՀՈՒՍՈՎ ԵՆՔ ԱՅՍՏԵՂ ԿԳՏՆԵՔ ՁԵՐ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԿԱՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ, ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ ՈՒ ՄԱՏՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՈՒՄՆ Է ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ:
Մեր կայքի հասցեն է` tsaghkahovithamaynq.am Ծ Ա Ղ Կ Ա Հ Ո Վ Ի Տ Ի Հ Ա Մ Ա Յ Ն Ք Ա Պ Ե Տ Ա Ր Ա Ն
|
|
23.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ
|
ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲՀարգելի շրջանավարտներ, ուսուցիչներ, ծնողներ և հյուրեր,Այսօր առանձնահատուկ օր է՝ լի հույզերով, հպարտությամբ և փոքր-ինչ թախիծով։ Վերջին զանգը նշան է նոր սկզբի, նշան է, որ մեր երեխաները՝ մեր հպարտությունն ու հույսը, ավարտում են իրենց դպրոցական ուղին և պատրաստվում նոր ճանապարհորդության՝ դեպի կյանք։Սիրելի շրջանավարտներ,Դուք այսօր մեկ քայլով մոտեցաք մեծ կյանքին՝ այն կյանքին, որը լի է թե՛ փորձություններով, թե՛ հաջողություններով։ Ուզում եմ, որ վստահորեն քայլեք ձեր ընտրած ուղով՝ հիշելով դպրոցում ստացած գիտելիքները, մարդկային արժեքները և հայրենի համայնքի սերը։ Ձեր հաջողություններով մեծացնելու եք մեր համայնքի անունը, ...
Մանրամասն |
|
22.05.25
ՀԱՄԱՅՆՔԻ ՃԱՆԱՉԵԼԻՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՈՒՄՆ ՈՒ ԱՐՀԵՍՏԱԿԱՆ ԲԱՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՂՈՐԴԱԿՑՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ
|
Գերմանական միջազգային համագործակցության ընկերության (GIZ) կողմից իրականացվող «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագիրը ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ համատեղ 2025թ. մայիսի 22-ին իրականացրեց վերապատրաստումներ համայնքային աշխատակիցների համար «Համայնքային ճանաչելիության բարձրացումն ու արհեստական բանականությունը հաղորդակցության ոլորտում» խորագրով: Դասընթացին մասնակցում էին Հայաստանի Հանրապետության բոլոր համայնքների հանրային կապերի պատասխանատուներն ու մամուլի խոսնակները կամ տվյալ գործառույթն իրականացնող աշխատակիցները: Աշխատանքային գործունեության կատարելագործմանն ուղղված վերապատրաստման ընթացքում մասնակիցները ամրապնդեցին ...
Մանրամասն |
|
16.05.25
ՖՈՒՏԲՈԼԱՅԻՆ ՄՐՑԱՇԱԱՐ
|
  Հայտնում ենք այն մասին, որ Նպաստելով համայնքներում ֆուտբոլ մարզաձևի տարածմանը, մասսայականացմանն ու զարգացմանը, Ծաղկահովիտի համայնքապետարանը կազմակերպում է ֆուտբոլային մրցաշար 16-ից բարձր տարիքային խմբերի համար։   Մրցաշարն անցկացվելու է Ծաղկահովիտ բնակավայրի մինի խաղադաշտում ս/թ հունիսի 10-ից։ 1-ին, 2-րդ և 3-րդ տեղեր զբաղեցնող թիմերը կպարգևատրվեն պատվոգրերով և դրամական պարգևներով։ Հայտերի ընդունման վերջնաժամկետը մինչև մայիսի 30-ը։   Մասնակցության և գրանցման համար դիմել համայնքապետարան։
|
|
09.05.25
ՇՆՈՐՀԱՎՈՐ ՄԱՅԻՍԻ 9
|
Սիրելի հայրենակիցներ, Հայրենական պատերազմի հարգելի վետերաններ և արցախյան ազատամարտի մասնակիցներ, Ջերմորեն շնորհավորում ենք բոլորիդ մայիսի 9-ի՝ մեզ համար կրկնակի խորհուրդ ունեցող այս հրաշալի օրվա, Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ։ Մայիսի 9-ը հայ ժողովրդի համար հիրավի նշանակալից տոն է: Այն իր մեջ ամփոփում է, ո՛չ միայն հաղթանակներ ու ձեռքբերումներ, զրկանքներ ու դժվարություններ, այլև անցյալն ու ներկան իրար շաղկապող հզոր գաղափար: Փ՜առք բոլոր նրանց, ովքեր տարիներ առաջ, իրենց կյանքի գնով կռեցին հաղթանակներ, մեր այսօրվա խաղաղ օրվա համար:
|
|
30.04.25
🌳🌳ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿ
|
 Հարգելի՛ Ծաղկահովիտ համայնքի բնակիչներ, 2025 թվականի մայիսի 3-ին Հայաստանի Հանրապետությունում կանցկացվի համապետական շաբաթօրյակ, որին ակտիվ մասնակցություն կունենա նաև Ծաղկահովիտ համայնքը։  Շաբաթօրյակի շրջանակում կիրականացվեն հետևյալ աշխատանքները՝  բնակելի և հանրային տարածքների մաքրում,  կանաչ գոտիների և ճամփեզրերի սանմաքրում,  կուտակված աղբի հավաքում ու տեղափոխում,  փողոցների և հարակից տարածքների շրջանում։  Ուստի կոչ ենք անում ֆիզիկական և իրավաբանական անձանց, համայնքում գործող կազմակերպություններին և տնտեսվարողներին միանալ մաքրման աշխատանքներին։   Ակնկալում ենք բոլորիդ ակտիվ մասնակցությունը՝ մեր համայնքը էլ ավելի մաքուր, գեղեցիկ և հյուրընկալ դարձնելու համար։
|
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |