1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրի 1-ին փողոց 9 հողամաս հասցեում գտնվող , 02-032-0112-0001 կադաստրային ծածկագրով, արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության , գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության 2,094286 հա հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 141,9 / մեկ հարյուր քառասունմեկ ՀՀ դրամ իննսուն լումա / ՀՀ դրամ։ Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։
2․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Գեղարոտ բնակավայրում գտնվող , 02-032-0101-0023 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության , այլ հողատեսք գործառնական նշանակության 0,45146 հա հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 76 / յոթանասունվեց / ՀՀ դրամ ։ Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։
3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրում գտնվող , 02-065-0112-0001 կադաստրային ծածկագրով, գյուղատնտեսական նպատակային նշանակության , վարելահող գործառնական նշանակության 1,80202 հա հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 76 / յոթանասունվեց / ՀՀ դրամ ։ Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։
Աճուրդն անցկացվում է բաց ։ Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485002712 գանձապետական հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 1000 ՀՀ դրամի մուծման անդորրագիր ։ Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով։ Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, ապա նախավճարը վերադարձվում է նրան, իսկ եթե հաղթել է ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։ Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով ։ Աճուրդում հաղթող է ճանաչվում ամենաբարձր գինը առաջարկած մասնակիցը ։
Աճուրդ վաճառքը կկայանա 2025 թվականի փետրվարի 11-ին , ժամը 11։00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում ։ Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2025 թվականի փետրվարի 5-ն է ժամը 18։00-ն ։
Լրացուցիչ տեղեկությունների համար աճուրդին մասնակցելու ցանկություն ունեցող անձինք կարող են դիմել համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի պետ՝ Կ․Խաչատրյանին / հեռ․ 077 54-66-05 /