1․ ԾԱՂԿԱՀՈՎԻՏՀԱՄԱՅՆՔԻ« ԳԵՂԱՁՈՐԲՆԱԿԱՎԱՅՐԻՅՈՒՐԻԿԿԻՐԱԿՈՍՅԱՆԻԱՆՎԱՆՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ»ՀՈԱԿ-ԻՏՆՕՐԵՆԸ
Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված հետևյալ լիազորություններ՝
1) որոշում է հաստատության գործունեության ռազմավարությունը, զարգացման նպատակներն ու խնդիրները, ընդունում որոշումներ այդ աշխատանքների ծրագրային պլանավորման համար,
2) իրականացնում է հաստատության ընթացիկ կառավարումը և ղեկավարումը, ուսումնադաստիարակչական, վարչատնտեսական աշխատանքները հաստատության կանոնադրության և այլ իրավական ակտերին համապատասխան,
3) ապահովում է Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի կողմից հաստատված կրթական ծրագրերի իրականացումը,
4) կրում է պատասխանատվություն կրթության որակի և բովանդակության, կրթական գործընթացի կազմակերպման, կրթական ծրագրերին համապատասխան՝ տարեկան ուսումնական ժամանակացույցի կազմման համար,
5) կրում է պատասխանատվություն ներքին կարգապահական կանոնների մշակման և ներդրման համար, սաների և աշխատողների իրավունքների և ազատության պահպանման համար,
6) ձևավորում է սաների տարիքային խմբերի համակազմը՝ հաստատության կանոնադրության և Կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի պահանջներին համապատասխան,
7) խրախուսում և խթանում է աշխատողների ստեղծագործական նախաձեռնությունը, աջակցում կոլեկտիվում բարենպաստ բարոյահոգեբանական մթնոլորտի ձևավորմանն ու պահպանմանը,
8) ստեղծում է անհրաժեշտ պայմաններ աշխատողների մասնագիտական զարգացման համար,
9) կազմակերպում է կրթական գործընթացի մեթոդական, նյութատեխնիկական հագեցվածության ապահովումը` սահմանված նորմատիվների պահանջներին համապատասխան,
10) նախագահում է հաստատության մանկավարժական խորհրդի նիստերը,
11) պլանավորում, համակարգում և վերահսկում է հաստատության կառուցվածքային ստորաբաժանումների մանկավարժական և այլ աշխատողների աշխատանքը,
12) ապահովում է արդյունավետ համագործակցություն համայնքի, հասարակական կազմակերպությունների, ծնողների (սաների օրինական ներկայացուցիչների) հետ,
13) համագործակցում է մշակութային կենտրոնների հետ (թատրոններ, թանգարաններ, գրադարաններ) սաներին ազգային և համամարդկային մշակութային տարրերին հաղորդակից դարձնելու նպատակով,
14) համագործակցում է դպրոցների հետ՝ դեպի դպրոց սաների սահուն անցումն ապահովելու նպատակով,
15) ապահովում է կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սանի անհատական ուսուցման և զարգացման պլանով սահմանված խելամիտ հարմարեցումների առկայությունը,
16) ապահովում է հիմնադրի կողմից հատկացված և այլ աղբյուրներից ստացված ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը,
17) կրում է հաստատության՝ սննդի կազմակերպման, կիրառման և ճաշացանկի մշակման պատասխանատվությունը,
18) լուծում է վարչական, ֆինանսական, տնտեսական և հաստատության բնականոն գործունեությունն ապահովող հարցեր,
19) սահմանված կարգով աշխատանքի ընդունում և աշխատանքից ազատում է հաստատության աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում խրախուսանքներ և կարգապահական տույժեր,
20) ապահովում է աշխատանքային գործունեության ընթացքում աշխատողների կյանքի և առողջության պաշտպանությունը, ուսումնանյութական բազայի, սանիտարահիգիենիկ կանոնների, հաստատությունում գործածության ենթակա փաստաթղթերի պահպանությունը,
21) ապահովում է կրթության պետական կառավարման լիազորված մարմնի, հիմնադրի, հանձնարարականների կատարումը,
22) առանց լիազորագրի հանդես է գալիս հաստատության անունից, ներկայացնում նրա շահերը և կնքում է գործարքներ,
23) համայնքի ղեկավարի և ավագանու (հիմնադրի) որոշումներով տնօրինում է հաստատության գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները,
24) տալիս է հաստատության անունից հանդես գալու, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
25) բանկերում բացում է հաշվարկային հաշիվ,
26) իր լիազորությունների սահմաններում արձակում է հրամաններ, հրահանգներ, տալիս պարտադիր կատարման համար ցուցումներ և վերահսկում դրանց կատարումը,
27) ապահովում է ներքին կարգապահական կանոնների պահպանումը, աշխատողների անվտանգությունը և առողջության պահպանությունը,
28) կազմում և համապատասխան լիազորված մարմնի հաստատմանն է ներկայացնում ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը,
29) ապահովում է պայմաններ` հաստատությունում ճիշտ գործավարության իրականացման, դիդակտիկ նյութերի նպատակային և արդյունավետ օգտագործման, սարքավորումների պահպանման, տեխնիկայի անվտանգության և սանիտարահիգիենիկ նորմերի ու կանոնների պահպանման համար:
2․ Նշվածպաշտոննզբաղեցնելուհամարպահանջվումէ`
ա) բարձրագույնկրթություն,
բ) վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի կամ հանրայինծառայությանոլորտի առնվազնհինգ տարվաընդհանուրաշխատանքայինստաժևնախադպրոցականուսումնականհաստատությանղեկավարմանիրավունք / հավաստագիր /
գ) իրպարտականություներիկատարմանհամարանհրաժեշտիրավական ակտերի իմացություն ( ՀՀՍահմանադրության, համապատասխանոլորտիՀՀօրենսդրությունևայլիրավականակտեր ) ,
Լրացուցիչպայմաններնեն՝
1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.
3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.
4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.
5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.
6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն:
Մրցույթինմասնակցելուիրավունքչունիայնանձը, ով`
1)ով դատապարտվել է հանցագործության կատարման համար և նրա դատվածությունը մարված կամ վերացված չէ ,
2) ում օրենքով արգելվել է ղեկավար պաշտոններ զբաղեցնել կամ ով զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից,
3) ովնախընթացերեքտարիներիընթացքումեղելէսնանկանալուպատճառովլուծարվածևիրենցպարտատերերիօրինականպահանջներըչբավարարածկազմակերպությանղեկավար,
4) << Նախադպրոցականկրթությանմասին >> ՀՀօրենքովսահմանվածկարգովչիստացելնախադպրոցական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր,
5) 65 տարինլրացածքաղաքացիները,
6) ներկայացրելէփաստաթղթեր, որոնքչենհամապատասխանումսահմանվածպահանջներին, լրիվչենկամթերիեն։
3․Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար պետք է համայնքապետարան ներկայացնենհետևյալփաստաթղթերը.
1. դիմում,
2. մեկ լուսանկար` 3x4 չափսի,
3. Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին,
4. Ինքնակենսագրություն,
5. Անձնագրի կամ նույնականացման քարտի, բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթղթի, նախադպրոցական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի / հավաստագրի /արական սեռի անձին՝ նաև զինգրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի, բնօրինակները և պատճենները,
6. Տեղեկանքմշտականբնակությանվայրից,
7․ հրատարակվածհոդվածներիցանկկամգիտականկոչումըհավաստողփաստաթղթեր / դրանցառկայությանդեպքում/ ։
4․Թափուրպաշտոնիհիմնականաշխատավարձիչափը՝ 120․000 (մեկհարյուրքսանհազար) ՀՀդրամ ներառյալ աշխատավարձից վճարվող հարկերը, սոցիալական կամ օրենքով սահմանված պարտադիր այլ վճարները։
5․Կազմակերպությանգտնվելուվայրը՝ՀՀԱրագածոտնիմարզ, Ծաղկահովիտհամայնք, Գեղաձորբնակավայր 1-ին փողոց, շենք 32/1
6․ Փաստաթղթերիներկայացմանվերջնաժամկետը՝ 2025 թվականի փետրվարի 24-ն է: Փաստաթղթերն ընդունվում են Ծաղկահովիտի համայնքապետարանի աշխատակազմում ( հասցե՝ ՀՀ Արագածոտնի մարզ, Ծաղկահովիտ համայնք, Հոկտեմբերյան փող․ 2, ) ժամը 10։00-ից 18։00-ն, բացիշաբաթևկիրակիօրերից։
Մրցույթը կկայանա 2025 թվականի մարտի 11-ին, ժամը 12:00-ին, Ծաղկահովիտիհամայնքապետարանում:
Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 077-40-73-68) կամ Արագածոտնի մարզպետարանի ՏԿևՏԻՀվարչություն (հեռ.` 0232 3-63-78):
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ