1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր`3.2-11): Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝ 1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները, ժամանակին պատշաճ որակով,
2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը,
3) ապահովում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետում կատարումը, կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցում է նրան,
4) Աջակցում է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի, անտառային և ջրային տարածքների, ինչպես նաև շրջակա բնական միջավայրի պահպանությանը,
5) Համայնքի հողերը ողողումներից, ճահճացումներից, արտադրական թափոններով աղտոտումից պաշտպանելու ուղղությամբ ներկայացնում է առաջարկություններ,
6) Աջակցում է գյուղացիական կոլեկտիվ տնտեսությունների արտադրության զարգացմանը,
7) Ապահովում է վարչական տարածքներում բնակչությանը հուզող խնդիրների բացահայտումը, դրանց լուծման ուղղությամբ ներկայացնում զեկուցագրեր, առաջարկություններ,
8) Աջակցում է հողատարածքների ոռոգմանը, ոռոգման ցանցերի շահագործմանը,
9) բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
10) իր լիազորությունների և գործունեության շրջանակներում իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները,
11) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում է պատասխան,
12) մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
13) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ։ Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ: Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` « Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն, ե) տիրապետում է (ազատ կարդում է և կարող է բացատրվել) օտար լեզվի Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ դիմեն համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի ՏԿ և ՏԻՀ վարչություն և ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը: Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 30-ին, ժամը 11:00-ին, Ծաղկահովիտի համայնքապետարանում: Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2025 թվականի մայիսի 15-ն է: Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 077-40-73-68) կամ Արագածոտնի մարզպետարանի ՏԿ և ՏԻՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78): ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ