1. ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՄՇԱԿՈՒՅԹԻ, ՍՊՈՐՏԻ ԵՎ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ, ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ ԱՌԱՋԻՆ ԿԱՐԳԻ ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 3.2-13): Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝
1) կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին և պատշաճ որակով,
2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը,
3) ապահովում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետում կատարումը, կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցում է նրան,
4) համակարգում է համայնքային նշանակության կրթական, մշակույթային, սպորտային և այլ միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը:
5) կազմակերպում է սպորտային միջոցառումներ և մրցումներ, նպաստում է համայնքի սպորտային կյանքի աշխուժացմանը և մասայականացմանը, նպաստում է մարզական կառույցների ստեղծմանը,
6) համակարգում է երիտասարդության հետ տարվող աշխատանքները, նրանց հանգստի և ազատ ժամանցի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ միջոցներ, նպաստում է հանգստի գոտիների ստեղծմանը,
7) աջակցում է երիտասարդների դերի բարձրացմանը, նրանց հանգստի կազմակերպման ուղղությամբ ձեռնարկում է անհրաժեշտ քայլեր, ներկայացնում է առաջարկություններ, 8) մշակում է արտադպրոցական սպորտային զարգացման ծրագրեր,
9) մշակում է համայնքի բնակիչների հանգստի կազմակերպման, առողջության պահպանման, մարմնակրթության և սպորտի զարգացման միջոցառումների ծրագրեր:
10) աջակցում է ազգային արհեստների, ժողովրդական ստեղծագործության և գեղարվեստական ինքնագործունեության զարգացմանը,
11) իր կողմից սպասարկվող ոլորտի զարգացման ուղղությամբ մշակում է աշխատանքային ծրագրեր և անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր, այլ գրություններ,
12) բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,
13) իր լիազորությունների և գործունեության շրջանակներում իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները,
14) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում պատասխան, 15 ) մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին,
16 ) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ,
17) Առաջին կարգի մասնագետն ունի օրենքով, իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ: Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`
ա) առնվազն միջնակարգ կրթություն,
բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` « Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,
դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
ե) տիրապետում է (ազատ կարդում է և կարող է բացատրվել) օտար լեզվի Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ դիմեն համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի ՏԿ և ՏԻՀ վարչություն և ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.
1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):
2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):
3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:
4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):
5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:
6. Անձնագրի պատճենը: Մրցույթը կկայանա 2025 թվականի մայիսի 30-ին, ժամը 11:00-ին, Ծաղկահովիտի համայնքապետարանում: Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2025 թվականի մայիսի 15-ն է: Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 077-40-73-68) կամ Արագածոտնի մարզպետարանի ՏԿ և ՏԻՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78): ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ