Այսօր: Շաբաթ, 27 Հուլիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 6
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության, հողօգտագործման և գյուղատնտեսության բաժնի գլխավոր մասնագետի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լաուրա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
17/05/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
31/05/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

1․ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂԱՇԻՆՈՒԹՅԱՆ, ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԻ  ԳԼԽԱՎՈՐ  ՄԱՍՆԱԳԵՏ (ծածկագիր` 2․3-2 ): 

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝ 

1)         կատարում է բաժնի պետի հանձնարարությունները ժամանակին,

2)        Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կազմում է համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը` համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագիծը և քաղաքաշինական գոտիավորման նախագիծը կամ դրանց փոփոխություններն ու նախագծման առաջադրանքները,

3)        նորմատիվ իրավական ակտերով սահմանված կարգով վարում է համայնքի քաղաքաշինական կադաստրը, կազմում է համայնքի քաղաքաշինական կանոնադրությունը, այն ներկայացնում է համայնքի ղեկավարին  համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար,

4)        կանխարգելում ու կասեցնում է ինքնակամ շինարարությունը և օրենքով սահմանված կարգով ապահովում է դրանց հետևանքների վերացումը։ Համայնքի ղեկավարի կողմից կայացված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման համաձայն իր լիազորությունների շրջանակներում օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովում է ինքնակամ կառույցի քանդման (ապամոնտաժման) մասին որոշման կատարումը,

5)        կազմակերպում է համայնքի կոմունալ տնտեսության աշխատանքը, ապահովում է համայնքի սեփականություն հանդիսացող բնակելի տների և ոչ բնակելի տարածքների, հանրակացարանների, վարչական շենքերի և այլ շինությունների պահպանումը, շահագործումը, կազմակերպում է դրանց նորոգումը,

6)        կազմակերպում է համայնքի բնակավայրերի բարեկարգումը և կանաչապատումը,

7)        կազմակերպում է համայնքային գերեզմանատների գործունեությունը և դրանց պահպանման աշխատանքները, իրականացնում է «Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված այլ լիազորություններ,

8)       օրենքով սահմանված դեպքերում և կարգով կազմում է համայնքների հողերի օգտագործման սխեմաներն ու քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերը, այն ներկայացնում է համայնքի ղեկավարին համայնքի ավագանու հաստատմանը ներկայացնելու համար,

9)        օրենքով սահմանված կարգով վերահսկողություն է իրականացնում համայնքի վարչական սահմաններում գտնվող հողերի նպատակային օգտագործման, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության պահանջների պահպանման նկատմամբ,

10)      օրենքով սահմանված դեպքերում և կարգով կանխարգելում, կասեցնում և վերացնում է ապօրինի հողօգտագործումները,

11)        իրականացնում է համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերի բարելավման աշխատանքներ,

12)      Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 102-րդ հոդվածի 1-ին մասի 8.1-ին կետով նախատեսված հիմքով դատարան ներկայացնելու համար նախապատրաստում է հայցադիմում ՝ հողամասը հարկադիր կարգով օտարելու կամ փոխհատուցմամբ այն համայնքի սեփականությանը փոխանցելու պահանջով,

13)      իրականացնում է համայնքի գյուղատնտեսական ռեսուրսների հաշվառում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով,

14)       իրականացնում է գյուղատնտեսական զարգացման ծրագրեր, աջակցում է գյուղատնտեսության ոլորտում պետական միջոցներով և այլ միջոցների հաշվին իրականացվող ծրագրերի կազմակերպմանն ու իրականացմանը,

15)      կորդինացնում է համայնքային հողաշինական աշխատանքները, նպաստում է հողերի նպատակային օգտագործմանը, հողօգտագործողների կողմից հողային օրենսդրության  պահանջների պահպանմանը, ներկայացնում է ապօրինի հողօգտագործումների վերաբերյալ առաջարկություններ : Ապահովում է համայնքի տարածքում գտնվող գեոդեզիական կետերի և համայնքի սահմանանիշների պահպանությունը: Իր լիազորությունների սահմաններում իրականացնում է համապատասխան  ստուգումներ,

16)      մասնակցում է ոլորտի աշխատանքների ծրագրմանը, առաջացած խնդիրների վերլուծմանը, բացահայտմանը և լուծմանը,

17)      համապատասխան հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և  ժամկետներում նախապատրաստում պատասխան,

18)     Բաժնի պետի կողմից տրված հանձնարարությունների հիման վրա կազմակերպում է համայնքում գյուղատնտեսական աշխատանքները: Պատշաճ օժանդակություն է ցուցաբերում գյուղատնտեսական տնտեսություններին հողերի օգտագործման արդյունավետության բարձրացմանը, գյուղատնտեսական արտադրության զարգացմանը,

19)      Աջակցում է գյուղատնտեսական մշակաբույսերի հիվանդությունների, վնասատուների դեմ պայքարի աշխատանքներին,

20)     Ապահովում է անասնաբուծական ծառայության գործունեության կազմակերպումը՝ համայնքն սպասարկող անասնաբույժերի միջոցով,

21)      Հետևում  և աջակցում է համայնքի տարածքում անասնաբուժական ծառայության, հակահամաճարակային միջոցառումների իրականացմանը, կենդանիների հիվանդությունների կանխման, անասունների հաշվառման  աշխատանքներին,

22)     Իրականացնում է գյուղատնտեսության գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները,

 2․2 Իրականացնում է տնտեսական զարգացման պատասխանատուի հետևյալ գործառույթները՝

1) ձևակերպում է տնտեսական զարգացման ընդհանուր տեսլականը և նպատակները,

2) կազմում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրից բխող տեղական տնտեսական զարգացման պլանի և տարեկան աշխատանքային պլանի նախագծերը, այդ ծրագրերի իրականացման նկատմամբ իրականացնում է մշտադիտարկում՝ համագործակցելով համայնքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների, տեղական ինքնակառավարման մարմինների և համապատասխան պետական մարմինների հետ,

3) մշակում և իրականացնում է գործողությունների պլան՝ առկա բյուջեի և համայնքապետարանի կողմից սահմանված առաջնահերթությունների շրջանակներում,

4) աջակցում է համայնքի տնտեսական զարգացմանը և կայուն աշխատատեղերի ստեղծմանը,

5) տեղական տնտեսական զարգացման պլանը համապատասխանեցնում է առկա այլ փաստաթղթերի, ներառյալ մշակված ռազմավարությունների, ծրագրերի և մասնավոր հատվածի պլանների հետ,

6) ապահովում է համագործակցություն համայնքապետարանի համապատասխան ստորաբաժանումների, տնտեսական զարգացման նպատակ հետապնդող պետական այլ հաստատությունների, տեղական ձեռնարկությունների, պոտենցիալ ներդրողների և հասարակական կազմակերպությունների հետ,

7) վարում է բնակավայրերի վարչական շտեմարանը,

8) նախաձեռնում է համայնքում գործարար միջավայրի զարգացմանն ուղղված գործողություններ,

9) կազմում է համայնքի սուբվենցիոն ծրագրերի հայտերը, նախապատրաստում է փաստաթղթեր և մասնակցություն է ցուցաբերում ծրագրերի իրականացման աշխատանքներին,

10) մասնակցություն է ցուցաբերում դրամաշնորհային ծրագրերի պայմանագրերի կազմմանը և ներկայացնում է համայնքի ղեկավարի հաստատմանը,

11) բացահայտում է տեղական գործարարության զարգացման կարիքները, աջակցություն է ցուցաբերում արդյունավետ մարքեթինգային խրախուսման միջոցառումների իրականացմանը ներդրումների ներգրավման նպատակով,

12) ապահովում է համագործակցություն, հյուրանոցային տնտեսությունների գույքագրման, հյուրանոցային տնտեսությունների և այլ կազմակերպությունների հետ զբոսաշրջության բնագավառում,

13) ապահովում է համայնքի բնակչության համար հանգստի վայրերի կազմակերպման և համայնքի տարածքում տուրիզի զարգացումը,

14) կազմում է տարածաշրջանի տեսարժան վայրերի, պատմամշակույթային կոթողների, հուշահամալիրների ուղեցույցները,

15) ապահովում է համայնքի տարածքում փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման խթանումը,

16) իրականացնում է զբոսաշրջության զարգացմանը նպաստող միջոցառումներ։ 

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է` 

ա) բարձրագույն կրթություն, համայնքային կամ քաղաքացիական ծառայության պաշտոններում  առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական կամ քաղաքացիական պաշտոններում առնվազն մեկ տարվա աշխատանքային ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում համայնքի ավագանու անդամի աշխատանքային գործունեության առնվազն երկու տարվա փորձ կամ առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ :

բ) ունի  ՀՀ Սահմանադրության,  « Համայնքային ծառայության մասին », «Տեղական ինքնակառավարման  մասին»,  Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

գ) Տիրապետում է   անհրաժեշտ  տեղեկատվությանը,

դ) ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:
ե) տիրապետում է (ազատ կարդում է և կարող է բացատրվել) որևէ  օտար լեզվի: 

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ դիմեն համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄՀ վարչություն և ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):

5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:

6. Անձնագրի պատճենը: 

Մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 16-ին, ժամը 11:00-ին, Ծաղկահովիտի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2023 թվականի մայիսի 31-նէ:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 077-40-73-68) կամ Արագածոտնի մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78): 

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

 

 

Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner