Այսօր: Ուրբաթ, 26 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 70
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների վարձակալության մրցույթ
2024,Ապրիլ 12 - Մայիս 10
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների աճուրդ-վաճառք
2024,Ապրիլ 12 - Մայիս 10

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լաուրա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
29/05/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
19/06/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Կոմունալ ծառայություն» ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար 

1 ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ «ԿՈՄՈՒՆԱԼ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ՏՆՕՐԵՆԸ 

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝ 

1)         Իրականացնում է ՀՈԱԿ-ի ընթացիկ գործունեության ղեկավարումը,

2)        Պատասխանատու է կադրերի ընտրության , Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման, ինչպես նաև օրենքով և կազմակերպության կանոնադրության սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար ,

3)        Ներկայացնում է ֆինանսատնտեսական հաշվետվությունը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը,

4)        Կազմում է ՀՈԱԿ-ի հաստիքացուցակը ու ծախսերի նախահաշիվը և ներկայացնում է համապատասխան լիազորված մարմնի հաստատմանը ,

5)        Իրականացնում է օրենքով և կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ , 

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

 ա) բարձրագույն կրթություն,

բ) հանրային ծառայության առնվազն հինգ  տարվա ստաժ կամ հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժ ,

գ) իր պարտականություների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն (  ՀՀ Սահմանադրության, համապատասխան ոլորտի ՀՀ օրենսդրություն և այլ իրավական ակտեր  ) ,

 Լրացուցիչ պայմաններն են՝

1) տրամաբանելու և տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.

2) ֆինանսատնտեսական գործունեության իրականացման կարողություն.

3) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն.

4) աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություններ.

5) ենթակաների հետ վարվելու անհրաժեշտ էթիկայի կանոնների իմացություն.

6) առնվազն մեկ օտար լեզվի իմացություն: 

 Մրցույթին մասնակցելու իրավունք չունի այն անձը, ով` 

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) տառապում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի փետրվարի 15-ի թիվ 98-Ն որոշմամբ հաստատված ցանկում ընդգրկված հիվանդություններից որևէ մեկով.

3) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն.

4) դատապարտվել է հանցագործության կատարման համար, և նրա դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) զրկվել է որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից, կամ որին օրենքի համաձայն արգելվել է որոշակի պաշտոններ զբաղեցնել.

6) ներկայացրել է փաստաթղթեր, որոնք չեն համապատասխանում սույն կարգի 12-րդ կետով սահմանված պահանջներին, լրիվ չեն կամ թերի են.

7) 65 տարին լրացած քաղաքացիները: 

Դիմող ՀՀ քաղաքացիները մրցույթին մասնակցելու համար պետք է համայնքապետարան  ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. գրավոր դիմում` (տրվում է հանձնաժողովի անունով ):

2. Անձնագրի պատճենը:

3. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

4.Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

5.Քաղվածք աշխատանքային գրքույկից կամ տեղեկանք աշխատանքային գործունեության մասին:

6. մեկ լուսանկար` 3x4 չափսի:

7․ Ինքնակենսագրություն

8․Տեղեկանք մշտական բնակության վայրից։ 

Մրցույթը կկայանա 2023 թվականի հունիսի 29-ին, ժամը 11:00-ին, Ծաղկահովիտի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2023 թվականի հունիսի 19-նէ:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 077-40-73-68) կամ Արագածոտնի մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78): 

ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner