ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ԵՐԿՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԻ ՕՐԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի և 62-րդ հոդվածի պահանջներով, ինչպես նաև հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկությունը, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել Ծաղկահովիտ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի 2023 թվականի սեպտեմբերի 19-ի հերթական նիստի օրակարգը՝
2․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան բյուջեում փոփոխություններ կատարելու մասին,
3․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքապետարանի կարիքների համար գրասենյակային գույք ձեռք բերելու նպատակով գումար հատկացնելու մասին,
4․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Նորաշեն բնակավայրի վարչական տարածքում գտնվող արհեստական ջրամբարը մաքրելու նպատակով գումար հատկացնելու մասին
5. Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքում հողագրունտի հանույթի աշխատանքներ իրականացնելու համար համաձայնություն տալու մասին
6․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի բնակիչ՝ Սերոբ Սահակի Ներսիսյանին վարձակալությամբ տրամադրված 02-053-0105-0069 կադաստրային ծածկագրով 0,02 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու մասին
7․ Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու երկրորդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր սահմանելու մասին։