Այսօր: Չորեքշաբթի, 1 Մայիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 10
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների վարձակալության մրցույթ
2024,Ապրիլ 12 - Մայիս 10
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների աճուրդ-վաճառք
2024,Ապրիլ 12 - Մայիս 10

ՀԱՐՑՈՒՄ

Հայտարարություն



ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետի hամայնքային ծառայության հետևյալ թափուր պաշտոնի համար
ՀԱՅՏԱՐԱՐՈՂ
Լաուրա Հովհաննիսյան
ՀԱՅՏԱՐԱՐՎԱԾ Է
19/10/2023
ՎԵՐՋՆԱԺԱՄԿԵՏ
03/11/2023
ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Իրականացնում է պաշտոնի անձնագրով սահմանված լիազորություններ՝

 

1) կատարում է  բաժնի պետի հանձնարարությունները, ժամանակին պատշաճ որակով,

2) ապահովում է բաժնի փաստաթղթային շրջանառությունը և լրացնում համապատասխան փաստաթղթերը,

3) ապահովում է բաժնի պետի հանձնարարականների համապատասխան ժամկետում կատարումը,  կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկուցում է նրան,

4) իրականացնում է վարչական տարածքում փաստաթղթաշրջանառությունը, անշարժ գույքի հարկի, տուրքերի և վարձավճարների հավաքագրման աշխատանքները, տեղեկանքների տրման, քաղաքացիների դիմում-բողոքների հաշվառման  աշխատանքները, դրանց վերաբերյալ ներկայացնում է առաջարկություններ: Վարում է www.tsaghkahovithamaynq.am, e-community.am և  «Վեկտոր պլյուս » հարկային բազաները,

5) բաժնի պետին ներկայացնում է իր աշխատանքային ծրագրերը, անհրաժեշտության դեպքում, իր լիազորությունների սահմաններում, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, միջնորդագրեր, զեկուցագրեր և այլ գրություններ,

6) իր լիազորությունների և գործունեության շրջանակներում  իրականացնում է բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի վարման, պահպանության և արխիվացման աշխատանքները,

7) բաժնի պետի հանձնարարությամբ ուսումնասիրում է դիմումներում և բողոքներում բարձրացված հարցերը և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում նախապատրաստում է պատասխան,

8) մասնակցում է բաժնի աշխատանքային ծրագրերի մշակման աշխատանքներին.

9) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ.

Ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետն  ունի  օրենքով, իրավական ակտերով նախատեսված այլ իրավունքներ և կրում է այդ ակտերով նախատեսված պարտականություններ:

Նշված պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է`

 

ա) առնվազն միջնակարգ կրթություն,

բ) իր լիազորությունների հետ կապված իրավական ակտերի` « Համայնքային ծառայության մասին», «Տեղական ինքնակառավարման մասին», Հայաստանի Հանրապետության օրենքների և այլ իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,

գ) տիրապետում է անհրաժեշտ տեղեկատվությանը,

դ) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,

ե)  տիրապետում է (ազատ կարդում է և կարող է բացատրվել) օտար լեզվի

Դիմող ՀՀ քաղաքացիները համայնքային ծառայության թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար պետք է անձամբ դիմեն համապատասխան համայնքապետարան կամ Արագածոտնի մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄՀ վարչություն և ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը.

1. Դիմում` (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս):

2. Կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճեները):

3. Արական սեռի անձինք ներկայացնում են զինգրքույկի կամ կցագրման վկայականի պատճենը:

4. Աշխատանքային գրքույկի պատճենը (ունենալու դեպքում):

5. Երկու լուսանկար` 3x4 չափսի:

6. Անձնագրի պատճենը: 

Մրցույթը կկայանա 2023 թվականի նոյեմբերի 21-ին, ժամը 11:00-ին, Ծաղկահովիտի համայնքապետարանում:

Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2023 թվականի նոյեմբերի 3-նէ:

Այլ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան (հեռ.` 077-40-73-68) կամ Արագածոտնի մարզպետարանի  ՏԻ և ՀԳՄՀ վարչություն (հեռ.` 0232 3-63-78):

 ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

 

ԿԻՑ ՓԱՍՏԱԹՂԹԵՐ
file (16.2ԿԲ)
Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner