ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների աճուրդ-վաճառք
1․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 10/1 հասցեում գտնվող, 02-053-0112-0028 կադաստրային ծածկագրով, 0,1664 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, պահեստարանների գործառնական նշանակության հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 / երեք հարյուր երեսունվեց դրամ վաթսուն լումա / ՀՀ դրամ։
Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։
2․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Ծաղկահովիտ բնակավայրի 9-րդ փողոց, թիվ 4 հասցեում գտնվող, 02-053-0112-0002 կադաստրային ծածկագրով, 2,03348 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 336,6 / երեք հարյուր երեսունվեց դրամ վաթսուն լումա / ՀՀ դրամ։
Քայլի չափը մեկնարկային գնի 5%-ի չափով։
3․ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի Հնաբերդ բնակավայրի 20-րդ փողոց թիվ 7/5 հասցեում գտնվող, 02-065-0012-0018 կադաստրային ծածկագրով, 0,14577 հա արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակության, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների գործառնական նշանակության հողատարածքը, կադաստրային արժեքի 100% չափով՝ 1 քմ-ը 217,8 / երկու հարյուր տասնյոթ ՀՀ դրամ ութ լումա / ՀՀ դրամ։
Աճուրդն անցկացվում է բաց ։ Աճուրդին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485002712 գանձապետական հաշվին աճուրդի մասնակցության վճարի՝ 1000 ՀՀ դրամի մուծման անդորրագիր ։ Աճուրդի մասնակիցներն աճուրդի անցկացման օրը մուծում են նախավճար՝ տվյալ հողամասի մեկնարկային գնի 50 տոկոսի չափով։ Եթե մասնակիցն աճուրդի արդյունքներով չի հաղթել, ապա նախավճարը վերադարձվում է նրան, իսկ եթե հաղթել է ապա նախավճարի գումարը ներառվում է վաճառքի գնի մեջ։ Աճուրդի դրված հողամասի նվազագույն քայլի չափը հաշվարկվում է մեկնարկային գնի 5 տոկոսի չափով ։
Աճուրդ վաճառքը կկայանա 2024 թվականի օգոստոսի 6-ին , ժամը 11։00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում ։ Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2024 հուլիսի 31-ն է ։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան / հեռ․ 077 54-66-05 /