ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների վարձակալության մրցույթ
1․ Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Հնաբերդ բնակավայրում գտնվող, բնակավայրերի նպատակային նշանակության, ընդհանուր օգտագործման գործառնական նշանակության, 02-065-0577-0005 կադաստրային ծածկագրով 0,03854 հա հողատարածքը կառուցապատման իրավունքով , որի մեկնարկային գինը սահմանել 9000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 1000 ՀՀ դրամ,
2․ Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Նորաշեն բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության 02-078-0101-0117 կադաստրային ծածկագրով 1,25773 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 8000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 1000 ՀՀ դրամ,
3․ Ծաղկահովիտ համայնքի համայնքային սեփականություն հանդիսացող, Ծիլքար բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, արոտավայր գործառնական նշանակության, 02-056-0108-0024 կադաստրային ծածկագրով 0,404269 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 2500 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 500 ՀՀ դրամ,
4․ Ծաղկահովիտ համայնքի սեփականություն հանդիսացող , Ծաղկահովիտ բնակավայրում գտնվող, գյուղատնտեսական նպատակային նշանակության, վարելահող գործառնական նշանակության
02 - 053 - 0106 -0028 կադաստրային ծածկագրով 1, 71268 հա հողատարածքը, որի մեկնարկային գին սահմանել 12000 ՀՀ դրամ, իսկ հավելաճի քայլը՝ 1000 ՀՀ դրամ,
Վարձակալության մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հայտ, անձը հաստատող փաստաթուղթ և Ծաղկահովիտի համայնքապետարանի 900485002712 գանձապետական հաշվին վճարված մրցույթի մասնակցության վճարի՝ 1000 ՀՀ դրամի մուծման անդորրագիր ։
Մրցույթը կկայանա 2024 թվականի օգոստոսի 6-ին , ժամը 12։00-ին Ծաղկահովիտի համայնքապետարանում։ Դիմումների ընդունման վերջին ժամկետը 2024 հուլիսի 31-ն է ։
Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել համայնքապետարան / հեռ․ 077 54-66-05