Ծաղկահովիտ համայնքը Հիմնադրվել է 1828թ. Անիի տարածաշրջանի Բագավան /Գոշավանք/ գյուղից տեղափոխված ընտանիքների կողմից: 1915-1920թթ. այստեղ բնակություն է հաստատել Արևմտյան Հայաստանի Մուշի և Կարսի գավառներից գաղթածները: Մինչև 1946թ. գյուղը անվանվել է Հաջի- Խալիլ: Բնակավայրը գտնվում է Արագած լեռան հյուսիսային ստորոտում, ծովի մակերևույթից 2150մ բարձրության վրա, սահմանակից է Սադունց, Գեղաձոր, Շենկանի, Նիգավան և Կանիաշիր համայնքներին: Մարզկենտրոնից գտնվում է 51կմ հեռավորության վրա: Ծաղկահողիտ համայնքը խոշորացվել և ձևավորվել է 2017թ. Նոյեմբերի 5-ին: Համայնքի կազմում ընդգրկված են տասը գյուղեր` Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ, Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար և Լեռնապար: Համայնքի տարածքում կան բազմաթիվ եկեղեցիներ, որոնք կառուցվել են 1844-1858թթ-ին, պատմամշակութային հուշարձաններ: Համայնքի գյուղերը հիմնադրվել են 1828-1835 թթ: Մակերեսը 17կմ քառակուսի:
ԱԶԳԱԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ՝
1873թ. -298 մարդ, 1897թ. -535 մարդ, 1926թ.-1145 մարդ, 1939թ.-1241 մարդ, 1959թ. -1016թ. մարդ, 1970թ,- 811մարդ, 1979թ. -1279 մարդ, 2001թ. -1706 մարդ, 2004թ - 2209 մարդ, 2015թ.-2163 մարդ:
Տնտեսությունը՝
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկային և կերային կուլտուրաների մշակությամբ:
ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ՝
Գյուղում է գտնվում սուրբ Գրիգոր Լուսավորչ եկեղեցին /19-րդ դար 1853-1860/ և <<Թուխ Մանուկ>> մատուռը <<19-20-րդ դդ>> Ծաղկահովիտի հարավ-արևմտյան մասում պահպանվել է մ.թ.ա. 3-րդ -1-ին հազարամյակի <<Ծաղկահովիտ քաղաքատեղին>>: Գյուղի շրջակայքում հայտնաբերվել են նաև բազմաթիվ ՈՒրարտական և բրոնզե դարի դամբարաններ և բնակատեղիներ Կալաչի բերդը, համայնքում 1979 թվականին կառուցվել է 1941-1945թթ. հայրենական մեծ պատերազմում զոհված Ծաղկահովիտցիների հիշատակին կառուցված հուշարձան:
ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ՝
1880-1920թթ. գյուղում գործել է Ցարական դատարանը որի շենքը կանգուն է մինչև օրս: - 1921-1930թթ. գյուղը եղել է Ալեքսանդրապոլի 7-րդ գավառամասը: - 1926-1970թթ. գյուղում գործել է հիվանդանոց 8 մահճակալով, իսկ 1972- մինչև օրս գործում է շրջանային կենտրոնական հիվանդանոցը, որը սպասարկում է տարածաշրջանի 22 համայնքների բնակչությանը: - 1933-1958թթ. գյուղ գործել է մեքենատրակտորային կայան, որը սպասարկել է տարածաշրջանի շուրջ 30 գյուղերի: - 1937-1969թթ. գյուղում գործել է ալրաղաց, ձիթիանք և կաթի մշակման գործարան /կաթնոց/ , ակումբ և գրադարան: - 1910 թվականից գյուղում հիմնադրվել է ծխական դպրոց, իսկ 1956թ-ից միջնակարգ դպրոց, իսկ 1972թ. կառուցվել և գործում է որը անվանակոչվել է Ավետիք Իսահակայանի անվամբ: - 1972թ-ից Գյուղում գործում է մանկապարտեզ, մշակույթի տուն , գրադարան 33000 /երեսուն երեք հազար/ կտոր գրքով, և կինոթատրոն կառուցված 1978թ.
ՀԱՅՏՆԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏՑԻՆԵՐ՝
Տնտեսագիտության պրոֆեսոր ԵՊՏՀ-Ի միկրոԷկոնոմիկայի ամբիոնի վարիչ 60 գիտական մենագրությունների, հոդվածների, դասագրքերի հեղինակ Իշխան Տիգրանյանը, ով հեղինակել է նաև <<Տնտեսագիտական բացատրական բառարանը>>, <<Տարոն>> գեղագիտական կենտրոնի հիմնադիր տնօրեն ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ միջազգային փառատոնների հնգյակի մեդալակիր Հովհաննես Թադևոսյանը, տեխնիկական գիտությունների դոկտոր Էմիլ Կիրակոսյանը վաստակավոր ուսուցիչներ Անդրուշ Պողոսյանը, Վերգուշ Աբրահամյանը Արմենուհի Ավագյանը:
Արագած լեռան ստորոտին փռված է Նորաշեն գյուղը, որը գտնվում է Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում: Գյուղը գտնվում է բարձրլեռնային գոտում` ծովի մակարդակից շուրջ 2000 մետր բարձրության վրա: Ըստ պատմական տվյալների` Նորաշեն գյուղի տարածքում հնում եղել է Այրարատ նահանգի Արագածոտն գավառի Նորաշինիք գյուղը, այն հետագայում կոչվել է Ղուռիդարա, իսկ 20-րդ դարից Նորաշեն անունն է կրել: Նորաշենի բնակիչները եկել են 1928-1929 թթ-ին Ալաշկերտից: Գյուղը մայրաքաղաք Երևանից հեռու է 90 կմ, մարզկենտրոնից՝ Աշտարակից, 61 կմ, բնակավայրի վարչական տարածքը 2220,5 քմ է, բնակչության մշտական թվաքանակը՝ 1278 (2019 թ-ի հունվարի 1-ի դրությամբ):
Գյուղի սկզբնամասում վեր է խոյանում Հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակն անմահացնող հուշարձանը, որը կառուցվել է 1980-ական թվականներին: Գյուղից 6 կմ դեպի հյուսիս-արևելք գտնվում է Շարայի սարը, որը կրել է Նոյի ժառանգներից Շարայի անունը և ունի մոտ 2500 մ բարձրություն: Սարի վրա գտնվում է Սուրբ Հովհաննես մատուռը, որը ուխտատեղի է դարձել ոչ միայն նորաշենցիների, այլ նաև հարակից գյուղերի և քաղաքների բնակիչների համար, իսկ սարի հետնամասում գտնվում են քարանձավներ, որոնք հնում ծառայել են որպես կացարան: 1940 թվականին գյուղում կառուցվել է Նորաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցին, որը նորաշենցիների ջանքերով նորոգվեց և վերաօծվեց 2016 թվականի հոկտեմբերի 11-ին: Գյուղն ունի մանկապարտեզ, որը երկար ընդմիջումից հետո վերանորոգվեց և վերաբացվեց 2017 թվականի օգոստոսսի 1-ին :Նորաշենի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզն այժմ ունի շուրջ 60 սան:
Գյուղն ունի բավականին լավ դպրոց, ինչը աչքի է ընկնում թե՛ բարձր առաջադիմությամբ, թե՛ գիտակ մանկավարժներով: Ռ.Հարությունյանի անվան միջնակարգ դպրոցն այժմ ունի 150 աշակերտ ( 2019 թ-ի դրությամբ):
Բնակչության եկամտի հիմնական աղբյուրը անասնապահությունն ու հողագործությունն է, բնակիչների մի մասն էլ փորձում է գումար վաստակել արտագնա աշխատանքի միջոցով:
Գեղադիր գյուղը գտնվում է Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի տարածքում:
Մարզկենտրոն Աշտարակից 59 կմ հյուսիս արևմուտք, Արագած լեռան հյուսիսային
լանջին: Գյուղի տարածքը կազմում է 12,24կմ2 : Կենտրոնի բարձրությունը կազմում է 2025մ:Գյուղը հիմնադրվել է Կարս նահանգի Քյաքյաչ գուղից եկած գախթականների
կողմից 1928թ. և այն անվանվել Հայի Գյոզալդարա (գեղեցիկ ձոր ունեցող): Գյուղի հիմնադիրներն են համարվում Կոջոն (Վարդանը) և Սլոն (Գրիգորը) :
1949թ. Գյուղն վերանվանվել է Գեղադիր (գեղեցիկ դիրք ունեցող) :
Գեղադիր գյուղն ունի 680 բնակիչ: Գյուղն հատկապես ամռան ամիսներին իսկական դրախտ է բաց երկնքի տակ:
Գյուղ մտնելիս անմիջապես ուշադրություն է գրավում ԽՍՀմ տարիներին կառուցված
մշակույթի տունն,իր ճարտարապետական դիզայնով,որն ցավոք գտնվում է անմխիթար վիճակումմ և ունի խիստ վերանորոգման կարիք:
Գյուղում միշտ կանգուն է Մեծ Հայրենական պատերազմում զոհված հերոսների
հիշատակին նվիրված հուշարձանը:Գեղադիրի եկեղեցին օծվել ե 2017թ,որը կառուցվել է գյուղի բարերարի կողմից:Գյուղի դպրոցն լավագույններից է տարածաշրջանում իր գեղեցկւթյամբ,հարմարավետությամբ,իր բարեկարգ վիճակով ևկրթական մակարդակով:
Գյուղում զարգացած է անասնապահությունն և գյուղատնտեսությունը: Մշակվում են հացահատիկային և կերային մշակաբույսեր և այն հիմնական ապրուստի միջոցն է:
Գեղադիրցիներն մեծ հպարտությամբ են ապրում իրենց հարազատ գյուղում և չեն պատրաստվում լքել այն:
Արագածոտնի մարզի Հնաբերդ գյուղը գտնվում է ,,ԱՐԱԳԱԾ ,, լեռան հյուսիսային նախալեռներում:Բարձրությունը ծովի մակարդակից կազմում է 2150 մետր: Գյուղը մայրաքաղաքից գտնվում է 84 կմ հեռավորության վրա ,մարզկենտրոնից 65 կմ , Ծաղկահովիտ համայնքային կենտրոնից 12 կմ : Գյուղի տարածքը կազմում է 2274 քառ.կմ, ունի 2328 բնակիչ՝ որոնք հիմնականում հայեր են: Բնակչությունը հիմնականում զբաղվում է անասնապահությամբ և գյուղատնտեսական կուլտուրաների մշակությամբ: Գյուղից 2 կմ հարավ արևելք բերդասարի վրա գտնվում է II-I հզմ Հնաբերդ բնակատեղին, որտեղ կա V-VI դդ կիսավեր եկեղեցի: Հնաբերդում է գտնվում V-VIIդդ ,,ԹՈՒԽ ՄԱՆՈՒԿ ,, մատուռը, որը վերանորոգվել է 1988թ երկրաշարժից հետո: Հնաբերդում կառուցված է 1941-1945թթ Հայրենական Մեծ պատերազմում զոհված Հնաբերդցիների հուշարձան կոթողը: Հնաբերդը ունի Մսուր մանկապարտեզ, 12-ամյա միջնակարգ դպրոց , գյուղապետարան , մշակույթի տուն որը չի գործում:
Գեղարոտ գյուղը գտնվում է Արագածոտնի մարզում, Մարգարա-Վանաձոր-Բագրատաշեն Մ 3 ավտոմայրուղու վրա: Մարզկենտրոն Աշտարակից հեռավորությունը կազմում է 50 կմ: Նախկինում մասն է կազմել Երևան նահանգի Ալեքսանդրապոլ գավառի: Խորհրդային տարիներին պատկանել է Սպիտակի շրջանին այնուհետ 1972 թ-ից մասն է կազմել Արագածի շրջանի:
Նախկինում ունեցել է Քեշիշքյանդ, Քեշիշքենդ անվանումները որը նշանակել է Տերտերի գյուղ:Գեղարոտ է անվանափոխվել 1935 թվականից:
Գյուղը ընկած է ծովի մակերևույթից 2060 մ բարձրության վրա:Կլիման ցուրտ է բարձր լեռնային: Ձմեռները տևական են և ցուրտ, բարձր ձնածացկույթով: Ամառները տաք են համեմատաբար խոնավ:
Համայնքի բնակչությունը հիմնականում գաղթել են Արևմտյան Հայաստանից: Բնակչությունը կազմում է 570 մարդ,144 տնային տնտեսություն:Գյուղում գործում է դպրոց և գրադարան:Հասանելի է ինտերնետ և բջջային հեռախոսակապ:Ունի նաև ֆուտբոլի դաշտ:
Գյուղում հիմնականում զբաղվում են անասնապահությամբ , հացահատիկի և կերային մշակաբույսերի մշակությամբ:
Գյուղում է գտնվում Սուրբ Գրիգոր եկեղեցին կառուցված 1892 թվականին: Գյուղից 1 կմ արևելք գտնվում է <<Տերտերի գյուղ>> գյուղատեղին (7-20 դդ) 1.5 կմ հյուսիս <<Պոլոզ սար>> և <<Աշոտ Երկաթ>> ամրոցները (մ.թ.ա. 2-ից 1-ն հազարամյակներ):Գյուղի հարակից սարերում 1999 թվականից մինչ օրս շարունակվող պեղումների արդյունքում հայտնաբարվել են բրոնզեդարայա բնակատեղիներ և դամբարանադաշտ (մ.թ.ա. 5-ից 3-րդ հազարամյակներ ):
Գյուղի կենտրոնում է գտնվում << Գեղի աղբյուր>> կոչվող 1941-45 թթ. հայրենական մեծ պատերազմի զոհերի հիշատակին նվիրված աղբյուր-հուշարձանը:
Գյուղի սկզբնամասում է գտնվում Հայրենական մեծ պատերազմում զոհված Գեղարոտցիների հիշատակին կառուցված (1987թ.)հուշարձանը, նույն տարածքում 2015թվականին տեղադրվել է Եղեռնի զոհերի հիշատակման 100 ամյակին նվիրված Խաչքար-հուշարձան:
Հայի Փամբ, Հայկական Փամբ, Հայ Փամբ, Յայլա Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա, Ղարաքիլիսա Փոքր,Փամբակ, Փամբ Հայ, Փամբ Հայկական, Փամբ Վերին: մինչև 1973թ. գյուղը կոչվել է Հայի Փամբ , իսկ այժմ Լեռնապար /Արագածոտնի մարզ/:
Բնակչությունը՝
1831թ.- 323մարդ, 1897թ.-577մարդ, 1926թ. – 834մարդ, 939թ.-1092մարդ, 1959թ.- 644մարդ, 1970թ.- 668մարդ, 1980թ. – 540մարդ, 2011թ.-608մարդ և 2018թ.-ի տվյալներով գյուղում բնակվում է 542մարդ:
Նախնիները եկել են ՀՍՍՀ Ախուրյանի շրջանի Ազատան գյուղից 1830թ.-ին: Հյուսիսից սահմանակից է Լոռվա մարզի, հարավից Արագածոտն մարզի Բերքառատ և Նորաշեն գյուղերի, արևելքից Ծիլքար գյուղի իսկ արևմուտքից Շիրակի մարզի հետ:
Բարձրությունը ծովի մակարդակից 2100մետր:
Գյուղի հեռավորությունը մարզկենտրոնից 60կմ , մայրաքաղաքից՝ 78կմ:
Գյուղում կա միջնակարգ դպրոց , որտեղ ներկայումս սովորում է 70 աշակերտ: 2014թ.- ին շահագործման է հանձնվել նոր դպրոցի շենքը:
2008թ.- ին պետական միջոցների հաշվին կառուցվել և շահագործման է հանձնվել համայնքային կենտրոնը: Գյուղը 2008թ. –ին մասամբ գազաֆիկացվել:
2010թ. – ին սկսվել և 2012թ. –ին ավարտին է հասցվել համայնքի բյուջեի միջոցներով փողոցների լուսավորության աշխատանքները:
2014թ. – ին Լեհաստանի դեսպանատան միջոցներով գյուղում կառուցվել է 1300մ երկարության խմելու ջրագծի ներքին ցանց:
Գյուղի զարգացման հիմնահարցերից է ջրամատակարարման ներքին ցանցի կառուցումը, հողերի ջրարբիացումը և ճանապարհաշինությունը:
Գյուղում կա մեկ չգործող եկեղեցի և պատմամշակութային այլ հուշարձաններ
Գյուղն իր վարչական սահմաններով կազմում է 1788.9 հա, որից ՝ վարելահող - 742.02 հա, սեփականաշնորհված – 631.54 հա, վարձակալական – 110.48 հա, արոտ – 783.43 հա, անտառ – 58.32 հա, ջրամբար – 24.92 հա , տնամերձ – 62.45 հա, գյուղ արտադրության – 17.13 հա և այլ խոտատարածքներ:Գյուղում գյուղատնտեսության հիմնական ուղղությունը անասնապահությունն է:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆՁՆԱԳԻՐ
(կենտրոնը` Ծաղկահովիտ համայնք)
1. ՊԱՏՄԱԿԱՆ ԱԿՆԱՐԿ
2. ԱՇԽԱՐՀԱԳՐԱԿԱՆ ՆԿԱՐԱԳԻՐ
Բնակավայրը գտնվում է Արագած լեռան հյուսիսային ստորոտում, ծովի մակերևույթից 2150մ բարձրության վրա:
3. ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳԻՐԸ
Մթնոլորտային տեղումների միջին տարեկան քանակը (մմ)
460-550
Օդի միջին ջերմաստիճանը հունվարին(0C)
-27
Օդի միջին ջերմաստիճանը հուլիսին (0C)
+35
4.ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Համայնքում ընդգրկված բնակավայրերը և դրանց հեռավորությունը համայնքի կենտրոնից
1.1) Նորաշեն
1.2) Գեղադիր
1.3) Հնաբերդ
1.4) Գեղաձոր
1.5) Բերքառատ
1.6) Վարդաբլուր
1.7) Գեղարոտ
1.8) Ծիլքար
1.9) Լեռնապար
1
2. Նախկին (ՀԽՍՀ) վարչականշրջանիանվանումը
Արագած
3. Համայնքի հեռավորությունը՝
3.1) մայրաքաղաքից (կմ)
74
3.2) մարզկենտրոնից (կմ)
51
3.3) պետական սահմանիցուղիղ գծով (կմ)
40,5
3.4) նախկին շրջկենտրոնից (կմ)
0
3.5) միջպետական նշանակության ավտոճանապարհից (կմ)
7,8
3.6) երկաթուղային կայարանից (առկայության դեպքում) (կմ)
4. Համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից (մ)
2150
5. Համայնքի վարչական տարածքը (քառ. կմ/հա)
227,9
6․Սահմանակից համայնքների անվանումները
Ալագյազ, Ապարան, Մանթաշ
7. Համայնքապետարանի էլեկտրոնային փոստի հասցեն
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
8. Համացանցային պաշտոնական կայքի հասցեն
www.tsaghkahovithamaynq.am
9. Համայնքի ղեկավարի հեռախոսահամարը
093-392-611
10. Համայնքապետարանի հեռախոսահամարը
02576-02-04
11․Համայնքի հեռախոսային կոդը
02576
12․Համանքում փոստային բաժանմունքի առկայությունը (այո, ոչ)
այո
13.Համայնքապետարանի փոստային դասիչը
0401
14.Հաստատված գլխավոր հատակագծի առկայությունը (այո, ոչ)
15. Քաղաքացիների սպասարկման գրասենյակի առկայությունը(այո, ոչ)
5.ԲՆԱԿՉՈՒԹՅՈՒՆԸ, ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԿԱԶՄԸ
2021թ.
1. Մշտական բնակչության թվաքանակը
1890
2. Գրանցված ծնունդների քանակը
86
2.Մահացության դեպքերի քանակը
62
3.Ամուսնությունների քանակը
37
4. Ամուսնալուծությունների քանակը
23
5. Տնային տնտեսությունների թիվը
2775
6. Ընտանեկան նպաստստացող տնային տնտեսությունների քանակը
319
7. Կենսաթոշակառուների քանակը
1027
8. Հաշմանդամություն ունեցող անձանց քանակը
387
6. ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ, ԿՐԹԱԿԱՆ, ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
2018թ.
1. Գրադարանների քանակը
6
2. Արվեստի դպրոցների քանակը
3. Երաժշտական դպրոցների քանակը
4. Նախադպրոցական հիմնարկների քանակը
5
5. Հանրակրթական դպրոցների քանակը
10
6. Նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատությունների քանակը
7. Միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների քանակը
8. Բարձրագույն ուսումնական հաստատությունների քանակը
9. Մարզադպրոցների քանակը
7. ԲՆԱԿԵԼԻ ՖՈՆԴ
1. Համայնքի բնակարանային ֆոնդի ընդհանուր մակերեսը (մ2)
545241,4
2. Բազմաբնակարան շենքերի ընդհանուր թիվը
7
3. Բնակելիտների (առանձնատների) ընդհանուր թիվը
2168
8.ՀՈՂԱՅԻՆ ՖՈՆԴ ԵՎ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ
1.Հողեր, ընդամենը (հա)
2.Գյուղատնտեսական նշանակության հողեր (հա)
15742,91
3.Բնակավայրերի ընդհանուր տարածքը(հա)
7103,21
4. Խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակը
7114
6. Մանր եղջերավոր անասունների (ոչխարևայծ) գլխաքանակը
7589
7. Խոզերի գլուխաքանակը
1005
8. Գյուղատնտեսական տեխնիկա
4
8.1տրակտորներ (քանակը)
137
8.2կոմբայններ (քանակը)
9. Գյուղացիական տնտեսությունների թիվը
2511
9. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐ
1. Էլեկտրական ենթակայանների քանակը
2. Համայնքում գազիֆիկացման առկայությունը (այո, ոչ)
3. Համայնքում աղբավայրի առկայությունը (այո, ոչ)
4. Գերեզմանատան առկայությունը համայնքում (այո, ոչ)
5. Համայնքային ենթակայության ճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
78
6. Կոմունալ և ճանապարհաշինական տեխնիկայի առկայությունը
-
6.1 Ինքնաթափ բեռնատար մեքենաների քանակը
6.2 Էքսկավատորների քանակը
6.3 Թրթուռավոր տրակտորների քանակը
6.4 Գրեյդերների քանակը
6.5 քանակը
6.6 Աղբատար մեքենաների քանակը
6.7 Բազմաֆունկցիոնալ կոմունալ մեքենաների քանակը
6.8 Վակումային փոշեկուլ մեքենաների քանակը
6.9 Ավտոաշտարակների քանակը
7. Համայնքի տարածքով անցնող միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը (կմ)
20+6,5
8. Համայնքի տարածքում գործող առևտրային բանկերի մասնաճյուղերի առկայությունը (այո, ոչ) և դրանց քանակը
այո 2
9. Ներհամայնքային երթուղիների առկայությունը (այո, ոչ)
ոչ
10. ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ
Համայնքի վարչական բյուջեի եկամուտներ (հազ. դրամ)
Ընդունված բյուջե
Փաստացի
ԸՆԴԱՄԵՆԸ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
34517,8
35006,4
1,ՀԱՐԿԵՐ ԵՎ ՏՈՒՐՔԵՐ
այդթվում`
4201,8
4334,2
1.1 հողի հարկ
920,0
920,3
1,2,գույքահարկ
3281,8
3413,9
1,3, տուրքեր
2. ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՏՐՍՆՍՖԵՐՏՆԵՐ, ընդամենը
26406,0
2.1 դոտացիա
2,2 սուբվենցիա
3.ԱՅԼ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ
53,3
Համայնքի վարչական բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
1. Ընդամենը ծախսեր
26963,7
Համայնքի ֆոնդային բյուջերի եկամուտները(հազ. դրամ)
Ընդամենը ֆոնդային բյուջեի մուտքեր, այդ թվում՝
19285,7
Սուբվենցիաներ
Տարեսկզբի ազատ մնացորդ
Հողի օտարումից մուտքեր
Ֆոնդային բյուջեի ծախսեր(հազ. դրամ)
469,9
12. ՀԱՄԱՅՆՔԻ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
Հիմնախնդիրը
Ակնկալվող լուծումը
Գազաֆիկացում,ոռոգման ջուր,խմելաջուր, ճանապարհներ
Համայնքի միջոցների և սուբվենցիա
Ծաղկահովիտ համայնքի աշխատակազմի կանոնադրությունը
Ծիլքար Մակերես` 14.21կմ2 Բնակչություն` 562 Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարան-Սպիտակ ավտոխճուղու վրա: Մարզկենտրոնից գտնվում է 52 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Մունճուխլի, Մունջուխլի, Մունջուղլի անվանումները: Ծիլքար է վերանվանվել է 1946 թ-ին: Գյուղը տեղադրված է 2150 մ բարձրության վրա, թեք սարավանդի վրա: Անտառազուրկ է, կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: 1873 թ-ին գյուղն ունեցել է 369, 1897 թ-ին` 567, 1939 թ-ին` 920, 1959 թ-ին` 444, 1979 թ-ին` 494 բնակիչ: Համայնքի բնակչությունը կազմում է 545 մարդ, որից 49% տղամարդիկ են, 51%` կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 31%, աշխատունակները` 55%, հետաշխատունակները` 14%: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, կապի հանգույց, բուժկետ: Գյուղն ունի 148 տնտեսություն: Զբաղվում են անասնապահությամբ, հացահատիկային եւ կերային կուլտուրաների մշակությամբ։
Տես Վիքիպեդիայից՝
Բերքառատ,
գյուղ Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Արթիկ քաղաքից 18 կմ հյուսիս-արևելք։ Աշխարհագրական դիրք Գտնվում է Արագած լեռնազանգվածի արևմտյան ստորոտում։
Հեռավորությունը մարզկենտրոնից՝ 54 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2090 մ։ Անվանումը
Նախկինում ունեցել է Ագուլա, Ախկուլա, Ախուլա, Աղուլա անվանումները։ Գյուղը նախկինում Ագուլա անվանմամբ ընդգրկված է եղել Երևանի նահանգի Ալեքսանդրապոլի գավառում: Տնտեսություն Ունի տուֆի պաշարներ։
Բնակչությունը զբաղվում է անասնապահությամբ և դաշտավարությամբ։
Բնակչություն
Բնակչության հիմնական մասը գաղթել է Արևմտյան Հայաստանից 1915-1920 թվականներին։Գյուղն ունի դպրոց, բուժկետ, կապի հանգույց:
Գտնվում է Արագած լեռնազանգվածի արևմտյան ստորոտում։
Հեռավորությունըմարզկենտրոնից՝ 54 կմ հյուսիս-արևմուտք, բարձրությունը ծովի մակերևույթից՝ 2090 մ։
Տարի 1897 1926 1939 1979 2001 2004
Բնակիչ 501 873 1131 824 925 1029
Պատմամշակութային կառույցներ
Գյուղն ունի 19-րդ դարի եկեղեցի։
Մակերես 17.5 կմ²
Գյուղ Արագածի տարածաշրջանում, Ապարան-Արթիկ ավտոմայրուղուց աջ: Մարզկենտրոնից գտնվում է 48 կմ հեռավորության վրա: Նախկինում ունեցել է Ջանկիթափա, Ջանգի, անվանումները: Վարդաբլուր է վերանվանվել 1950 թ-ին:Գյուղի տարածքում գտնվում են հին գյուղատեղիներ, սրբատաշ քարերով եկեղեցի:Տեղադրված է Փամբակի լեռնաշղթայի եւ Արագածի լեռնազանգվածի միջեւ ընկած գոգավորությունում: Գտնվում է ծովի մակարդակից 2075 մ բարձրության վրա: Կլիման բարեխառն լեռնային է: Ձմեռները տեւական են, ցուրտ, հաստատուն ձնածածկույթով: Ամառները տաք են, համեմատաբար խոնավ: Հուլիսյան միջին ջերմաստիճանը տատանվում է 16-18-ի սահմաններում, հունվարյանը` -6,-8-ի սահմաններում: Մթնոլորտային տարեկան տեղումների քանակը 450-600 մմ: Բնական լանդշաֆտները սեւահողային տափաստաններ են: Գյուղի բնակչության մի մասի նախնիները ներգաղթել են Արեւմտյան Հայաստանի Մուշի գավառից: 1831 թ-ին գյուղն ունեցել է 373, 1897 թ-ին` 267, 1926 թ-ին` 706 , 1959 թ-ին` 667, 1979 թ-ին` 600, 1989 թ-ին` 486 բնակիչ: Համայնքի բնակչությունը ներկա պահին կազմում է 557 մարդ, որից 269 տղամարդիկ են, 288 կանայք: Բնակչության մեջ մինչաշխատունակները կազմում են 14%, աշխատունակները` 64%, հետաշխատունակները` 22%: Գյուղն ունեցել է 138 տնտեսություն,բայց նեկայումս 90 տնտեսություն է: Ունի դպրոց, գրադարան, մանկապարտեզ, բուժկետ, կապի հանգույց:Համայնքի տնտեսության մասնագիտացման ուղղությունը գյուղատնտեսությունն է: Գյուղատնտեսական համախառն բերքի մեծ մասը բաժին է ընկնում անասնապահությանը: Գյուղատնտեսական հողահանդակների հիմնական մասն օգտագործվում է որպես արոտավայրեր, վարելահողեր, խոտհարքեր: Զբաղվում են խոշոր եւ մանր եղջերավոր անասնաբուծությամբ: Մշակում են բանջարաբոստանային, հացահատիկային, կերային կուլտուրաներ: Տնամերձ հողակտորներում կան բազմամյա տնկարկներ: Պահուստային հողերը զբաղեցնում են համայնքի մակերեսի մոտ 30%, որոնց մեջ արոտավայրերը եւ վարելահողերը զբաղեցնում են միեւնույն մակերեսը` 58հա, խոտհարքերը` 25 հա: Արդյունաբերություն չունի:Համայնքի հիմնախնդիրների մեջ կարեւորվում է խմելու եւ ոռոգման ջրի ջրագծերի, գյուղամիջյան ճանապարհների վերանորոգումը և գյուղը մայրուխուն կապող ճանապարհի կառուցումը,որը անանցանելի է:
Մակերես` 10.83կմ2
Բնակչություն` 557,առկա 348:
Facebook
Location on Google Maps
YouTube