Նպատակ | Ծաղկահովիտ
Ծաղկահովիտը վաղը՝
·Բազմաճյուղ տնտեսություն ունեցող և աճող բազմաբնակավայր համայնք է, որտեղ բոլոր պայմանները ստեղծված են բնակչի արժանապատիվ կեցության և ստեղծագործ աշխատանքի համար։ Համայնք է, որտեղ մարդիկ երջանիկ են, ապահովված, պաշտպանված։
·Տնտեսության առաջատար ճյուղը բարձր եկամտաբերություն ունեցող ինտենսիվ գյուղատնտեսությունն է՝ դաշտավարությունը և անասնապահությունը։ Գյուղատնտեսությանն օժանդակող բոլոր ենթակառուցվածքները արդիականացված են, համայնքն ունի գերժամանակակից մեքենատրակտորային պարկ։
· Համայնքի անխափան ոռոգումը ապահովում է մոտ 15 մլն խորանարդ տարողությամբ ջրամբարը։
· Գյուղատնտեսական արտադրանքը ամբողջությամբ վերամշակվում է համայնքում՝ հացահատիկի, պահածոյացման, կաթի, մսի և բրդի վերամշակման բազմաթիվ փոքր արտադրամասերի կողմից։
· Համայնքում գործում է գարեջրի գործարան, որը աշխատում է բացառապես տեղական հումքով և ադամանդի վերամշակման գործարան։
· Համայնքի տնտեսության հաջորդ ճյուղը զբոսաշրջությունն է, որտեղ ենթակառուցվածքները և սպասարկող ոլորտը ամբողջությամբ զարգացած են և մատուցում են ձմեռային, արկածային և առողջարանային զբոսաշրջության ոլորտում մրցունակ ծառայություններ։
· Համայնքում գործող բազմապրոֆիլ կրթական հաստատությունների հիմքում ժամանակակից կրթական մեթոդներ են ընկած։ Շենքային պայմանները բարելավված են և հագեցած ժամանակակից լաբորատորիաներով։
· Զարգացած է համայնքի մշակութային կյանքը։ Կազմակերպվում են բազմաթիվ մարզական և մանկապատանեկական միջոցառումներ, ճամբարներ։ Գործում են գերհագեցած ժամանակակից մարզադպրոց և բազմաթիվ մշակութային օջախներ։
· Համայնքը ամբողջությամբ բարեկարգ և մաքուր է: Առկա են բարեկարգ զբոսայգիներ, գործում են երեկոյան ժամանցի, արվեստի ու մշակույթի բազմաթիվ կենտրոններ։
Նպատակներ
Համայնքի գյուղատնտեսության զարգացում և դրա մրցունակության բարձրացում
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Գյուղատնտեսության մասնակցային պլանավորում
|
ՏԻՄ, աջակից կառույցներ
|
Գյուղատնտեսության աջակցության ենթակառուցվածքների վերանորոգում և կառուցում
|
ՏԻՄ, ՏԿԶՆ
|
Համայնքի ոռոգման ջրի անխափան ապահովում՝ ջրամբարի կառուցման և ոռոգման ցանցերի արդիականացման միջոցով
|
ՏԻՄ, ՀՀ կառավարություն
|
Զբոսաշրջության և հարակից ոլորտների զարգացում
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Զբոսաշրջության արժեշղթայի մասնակցային ախտորոշում և պլանավորում
|
ՏԻՄ, աջակից կառույցներ, տեղական ակտիվ դերակատարներ
|
Զոսաշրջության զարգացմանը նպաստող ենթակառուցվածքների արդիականացում
|
ՏԻՄ, ՏԿԶՆ
|
Զոսաշրջության ոլորտում սկսնակ և գործող ձեռնարկությունների կայացման աջակցություն
|
ՏԻՄ, ՀՀ կառավարություն, աջակից կառույցներ
|
Համայնքի սոցիալական և մշակութային կյանքի ակտիվացում
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Սոցիալական ենթակառուցվածքների վերանորոգում, կառուցում և արդիականացում
|
ՏԻՄ, աջակից կառույցներ, ՀՀ կառավարություն
|
Համայնքի մաքրության ու գրավչության բարձրացմանն ուղղված գործողությունների իրականացում
|
ՏԻՄ, բնակչություն, ակտիվ դերակատարներ, մարզպետարան
|
Մարզական և մանկապատանեկան միջոցառումների և ճամբարների պարբերական կազմակերպում
|
ՏԻՄ, մարզպետարան, գործարարներ
|
Գերժամանակակից մարզադպրոցի կառուցում
|
ՏԻՄ, ՏԿԶՆ
|
Աշխատանք և լոբբինգ կառավարության հետ՝ համայնքի հարևանությամբ գտնվող հրաձագարանի տեղափոխման նպատակով
|
ՏԻՄ, ակտիվ դերակատարներ, բնակչություն, ՀՀ կառավարություն
|
Համայնքի կրթական հաստատությունների ուժեղացում
Գործողություններ
|
Պատասխանատու
|
Կրթական հաստատությունների շենքային պայմանների բարելավում
|
ՏԻՄ, մարզպետարան
|
Համայնքում կրթական նշանակության լաբորատորիաների կառուցում
|
ՏԻՄ, աջակից կառույցներ
|
Ժամանակակից կրթական մեթոդոլոգիաների ներդրում
|
Մարզպետարան, ՀՀ կրթության և գիտության նախարարություն
|
|