Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Նորաշեն բնակավայրի Վելիխան Մուքոյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Հնաբերդ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Գեղաձոր բնակավայրի Յուրիկ Կիրակոսյանի անվան մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է մրցույթ` «Ծաղկահովիտ բնակավայրի մանկապարտեզ » ՀՈԱԿ-ի տնօրենի հետևյալ թափուր պաշտոնի համար
2024,Ապրիլ 15 - Մայիս 17
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների վարձակալության մրցույթ
2024,Ապրիլ 12 - Մայիս 10
ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանը հայտարարում է ներքոհիշյալ հողատարածքների աճուրդ-վաճառք
2024,Ապրիլ 12 - Մայիս 10

ՀԱՐՑՈՒՄ

Ծրագիր N 2
 
Ժամանակահատված03/01/2023 - 30/12/2027
ԿարգավիՃակԳործողության ժամկետի մեջ է  Գործողության ժամկետի մեջ է
ԱնվանումԶԱՐԳԱՑՄԱՆ ՀՆԳԱՄՅԱ ԾՐԱԳԻՐ
Նպատակ

1.  Համայնքի  ղեկավարի  ողջույնի  խոսք

Հայաստանի Հանրապետության Արագածոտն մարզի Ծաղկահովիտ  համայնքի 2023-2027թթ. Հնգամյա զարգացման ծրագրի (այսուհետ` Ծրագիր) ընդունման նպատակն է սահմանել համայնքի տեսլականը 2027 թվականին, այդ տեսլականին հասնելու ռազմավարությունը և հիմնական նպատակները: Համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը մշակելիս հաշվի են առնվել համայնքի առկա  ռեսուրսները (ակտիվները), տեղական առանձնահատկությունները, երկրի տնտեսական և քաղաքական առկա իրավիճակը, ինչպես նաև առաջիկա զարգացումների կանխատեսումները: Զարգացման ռազմավարության և գերակայություններ սահմանման ժամանակ ցուցաբերվել է ինտեգրացված մոտեցում (տնտեսական, սոցիալական, շրջակա միջավայրի և այլ գործոններ):  Հնգամյա զարգացման ծրագիրը  կազմված է չորս  բաժիններից՝

1. Համայնքի  իրավիճակի  նկարագրում.

2. Նպատակների Սահմանում և գործողությունների պլանավորում.

3. Համայնքի զարգացման հնգամյա ծրագիր Ֆինանսավորում.

4. Համայնքի  հնգամյա  զարգացման  ծրագրի  մոնիթորինգ:

Ծրագրի  նախագծի  հիմք է  հանդիսացել  համայնքի ղեկավարի  ծրագիրը կապված համայնքի  բնակիչների կենսական պայմանների բարելավման, ինչպեսնաևպետական, մարզային, տարածաշրջանային ռազմավարական նշանակության այլ ծրագրեր: Ծրագրի մշակմանը մասնակցել են համայնքապետարանի աշխատակազմը և գյուղերի  վարչական ղեկավարները:Քննարկվել և հաշվի են առնվել հանրային լսումների արդյունքում ընդունելի համարված  բոլոր  առաջարկությունները:

2.  Համայնքի իրավիճակի նկարագրություն

                         2.1 Համայնքի  ընդհանուր  նկարագրություն

Ծաղկահողիտ  համայնքը  ձևավորվել  է 2017թ. նոյեմբերի 5-ին:Համայնքի  կազմում  ընդգրկված  են 10  բնակավայրեր`  Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Գեղարոտ, Ծիլքար, Լեռնապար, Նորաշեն, Գեղադիր, Հնաբերդ, Գեղաձոր, Բերքառատ: Համայնքն  ունի  եկեղեցիներ, որոնք  կառուցվել  են  1864-1868թթ-ին, պատմամշակութային  հուշարձաններ, մ.թ.ա. 2-րդ-1-ին  հազարամյակների:

Համայնքը գտնվում է Արագած լեռան հս. և Փամբակի լեռների հվ. լանջերին, ծովի մակերևույթից 2080-2150 մ բարձրության վրա: Հյուսիսից  սահմանակից  է  Լոռու  մարզի, արևելքից  Ալագյազ  համայնքի, իսկ արևմուտքից  Շիրակի  մարզի  հետ: Համայնքի  կլիման ձմռանը ցրտաշունչ է, ամռանը` զով: Համայնքում հաճախակի են երաշտ  տարիները, որից հիմնականում տուժում  են գյուղացիական  տնտեսությունները, երբեմն  ունենալով  ահռելի  վնասներ /ռիսկային է/ :

    Համայնքի վարչական տարածքը կազմում է 228,9 կմ2, հեռավորությունը մայրաքաղաքից՝ 70 կմ, մարզկենտրոնից` 51 կմ:

Համայնքի բնակչության թվաքանակը կազմում է 10516 մարդ,  որից` ըստ տարիքի`    0-6  տարեկան 645  մարդ, 7-17 տարեկան – 1476 մարդ,      18-62  տարեկան – 7756 մարդ, 63 և ավելի տարեկան  684 մարդ:  Ըստ սեռի` 5116  իգական, 5445  արական: կենսաթոշակառուների թիվը – 807, Այդ  թվում՝ հաշմանդամներ - 162 մարդ: Միակողմանի ծնողազուրկ  երեխաներ – 64 մարդ: Աշխատունակներ – 8056 մարդ զբաղվածներ – 2897 մարդ, գործազուրկներ – 1136 մարդ,  տնային տնտեսությունների  թիվը – 2639, ընտանիքների թիվը - 2821 ընտանեկան նպաստի համակարգում հաշվառված ընտանիքների թիվը – 165, այդ թվում նպաստառու ընտանիքների թիվը – 151:

բնակելի տարածքներում  բնակչության  միջին  խտությունը  1 կմ2 վրա  կազմում է 46 մարդ:  Բնակելի  տների  քանակը  կազմում  է  2279, այդ թվում բազմաբնակարան  շենքերի  քանակը 7 /252 բն./: Առավել խիտ բնակեցված բնակավայրերն են`Հնաբերդը, Ծաղկահովիտը, Նորաշենը և Գեղադիրը,:  ՀՀ պետական սահմանին ամենամոտ հեռավորության վրա գտնվում են` Նորաշեն  40  կմ, Գեղադիր   45կմ բնակավայրերը:  Բնակավայրերի միջին հեռավորությունը համայնքապետարանից 16 կմ է:

                                            2.2 Համայնքի  սոցիալ  տնտեսական  իրավիճակը

Համայնքի 2023թ. փաստացի մուտքերի ուղղությունների տեսակարար կշիռներն ընդհանուր մուտքերի մեջ  սեփական մուտքերը (հարկեր և տուրքեր, այլ եկամուտներ)  կազմում են ընդամենը  26 %, իսկ պաշտոնական դրամաշնորհների (պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաներ, պետական բյուջեից տրամադրվող նպատակային հատկացումներ (սուբվենցիաներ)) տեսակարար կշիռն ընդհանուր մուտքերի մեջ կազմում է 64 %: Սա նշանակում է, որ համայնքի բյուջեի մուտքերի մեծամասնությունը ստացվում է ՀՀ պետական բյուջեից ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների ուղղությամբ, այսինքն համայնքի ֆինանսական անկախության (ինքնուրույնության) աստիճանն ցածր է և համայնքը մեծ կախվածության մեջ է գտնվում ՀՀ պետական բյուջեից:

Համայնքում չկա գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգման համակարգ, այդ պատճառով համայնքի բնակչությունը հողագործությունից մեծ եկամուտներ չի կարողանում ստանալ: Համայնքում ավելի զարգացած է անասնապահության ճյուղը:

 2023 թ. հունվարի 1-ի դրությամբ, համայնքի խոշոր եղջերավոր  անասունների քանակը  կազմել է 7850 , այդ թվում կով` 5255, իսկ մանր եղջերավոր անասունների քանակը` 6400, այդ թվում ոչխար՝ 5200, այծ` 104: Համայնքի գրեթե յուրաքանչյուր տնային տնտեսություն պահում է նաև որոշ քանակության թռչուններ 1050 թև, առավելապես՝ հավեր՝ հիմնականում սեփական  կարիքների  բավարարման  համար:

Համայնքում անասնապահությամբ, թռչնապահությամբ արտադրում են կաթ, միս, բուրդ, ձու: Համայնքի բնակիչներն  ունեն լուրջ խնդիրներ ու դժվարություններ արտադրված գյուղատնտեսական մթերքների իրացման հարցում:

Համայնքում գործում  է 1 մասնագիտական ուսումնարան և  10 միջնակարգ դպրոց,  նախատեսված մինչև 2500  աշակերտի համար, ներկայումս սովորում են 1545 աշակերտ: Դպրոցներում աշխատում են 265 մարդ,  որոնցից 212-ը մանկավարժներ են:Համայնքում  կա  4 մանկապարտեզ,  Նորաշեն,Հնաբերդ, Գեղաձոր և Ծաղկահովիտ  բնակավայրերում: 2024թ. Նախատեսվում  է   գործարկել ևս  մեկը: Առաջադիմություն ունեցող աշակերտները,  տարեկան  միջին  հաշվով 50-60-ը, ուսումը շարունակում են Վանաձորի և Երևանի  տարբեր բարձրագույն  ուսումնական  հաստատություններում:

 

Իրականացնող կազմակերպություն(ներ)ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բովանդակություն
(6.66 Մբ) 29 Էջ
Կից փաստաթղթեր
(6.66 Մբ)
(118.53 Կբ)
Հաշվետվություններ

Հանձնարարական

Հաղորդագրություն


Դիտել փաստաթղթաշարժը
Բոլորը
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
համայնքապետարան առցանց դիմելու ձևերը:
Վրեժ և Հեղինե
Զանգակ բամբակ
Զանգակ-բամբակ Անահիտ և Վոլոդիա
Զանգակ - բամբակ. Վանուշ և Լիդա
Հայի ուժը N201 Ծաղկահովիտ
Արագած ավանդական պարի համույթ
Իմ իրավունքներն իմ աչքերով
Գեղարոտի պեղումները
Ազգային Վարկանիշ հաղորդաշար
Հսկողության ուժեղացված միջոցառումներ կիրականացվեն
Բամբակ զնագակ
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2081
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner