Այսօր: Շաբաթ, 10 Մայիսի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 24
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Խորհրդակցություն N 2
 
Համար 2Ամսաթիվ 30/04/2025 11:00
Վարող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆՎայրՀամայնքի ղեկավարի աշխատասենյակում
Մասնակիցներ ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՎԱՐԴԳԵՍ ԲՈՅԱՋՅԱՆ, ԱՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ, ԷԴԳԱՐ ՄՆՈՅԱՆ, ԱՐԱՅԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀԱՅԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ԱՐՄԵՆ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ, ԳԱԳԻԿ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, ՄԵՐՈՒԺԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ, ԷԴԳԱՐ ՕՀԱՆՅԱՆ, ՎԻԳԵՆ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ԷՄԻԼ ԲԱՅՐԱՂՏԱՐՅԱՆ, ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԵԼՔՈՆՅԱՆ, ՎԱԼՈԴՅԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
ՏեսակՀԵՐԹԱԿԱՆՆկարագրություն *ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ
Բովանդակություն *

2025 թվականի ապրիլի 30-ին, ժամը 11։00-ին ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտի համայնքապետարանում համայնքի ղեկավար՝ Նորաին Հակոբյանի կողմից անցկացվեց աշխատանքային խորհրդակցություն, որին մասնակցում էին ՀՀ Արագածոտնի մարզպետարանի տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի վարչության պետ՝ Հովհաննես Ասատրյանը, Ծաղկահովիտ համայնքի բոլոր բնակավայրերի վարչական ղեկավարները և աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջին կարգի մասնագետները։ Աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ՝ Էդգար Մնոյանը ներկայացրեց յուրաքանչյուր բնակավայրի սեփական եկամուտների հավաքագրման ցուցանիշները՝ 2025 թվականի ապրիլի 28-ի դրությամբ ։ Խորհրդակցության ընթացքում առանձին-առանձին քննարկվեց բնակավայրերում սեփական եկամուտների հավաքագրման գործընթացում առաջացող խնդիրները և խոչընդոտները , առաջարկվեց դրանց լուծման տարբերակները, քննարկվեց նաև հարկային պարտավորությունները չկատարող անձանց նկատմամբ վարչական վարույթներ նախաձեռնելու հարցը։ Համայնքի ղեկավարի կողմից հանձնարարվեց՝ ստեղծել վարչական հանձնաժողով և հարկային պարտավորությունները չկատարած անձանց նկատմամբ իրականացնել վարչական վարույթ։ Բնակավայրերի վարչական ղեկավարներին տրվեց հանձնարարականներ սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը պատշաճ կազմակերպելու, մինչև առաջին կիսամյակի ավարտը ցուցանիշները բարելավելու, ինչպես նաև աղբահանության համար սահմանված գումարները ժամանակին գանձելու համար ։ Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև բնակավայրերին վերաբերվող այլ ընթացիկ հարցեր այդ թվում նաև համապետական շաբաթօրյակի կազմակերպման և անցկացման։ 


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner