Այսօր: Ուրբաթ, 28 Հունիսի 2024թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 43
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ծրագիր N 1
 
ԱնվանումԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԼԱՆ /ՏԱՊ/
Նպատակ

Ներածություն

Ծաղկահովիտ համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի (ՏԱՊ-իմշակման հիմնական նպատակն է՝ ապահովել համայնքի ավագանու կողմից հաստատված համայնքի հնգամյա զարգացման ծրագրով (ՀՀԶԾ-ով)սահմանված համայնքի տեսլականի, ռազմավարության, ոլորտային նպատակների և ծրագրերի իրագործումը: Հիմք ունենալով համայնքի հնգամյա զարգացման ծրագիրը,

ՏԱՊ-ը ուղղված է հստակեցնելու տարեկան կտրվածքով համայնքի զարգացմանն ուղղված ծրագրերը և միջոցառումները, դրանց իրականացման համար ներդրվող ռեսուրսներն ու ժամկետները: Որպես համայնքի տարեկան ծրագրային փաստաթուղթ, այն նպատակ ունի ներգրավել համայնքի ներքին և արտաքին ներդրողների հնարավորությունները՝ համայնքային խնդիրներն առավելարդյունավետ լուծելու գործում:

ՏԱՊի մշակման մեթոդական հիմք է հանդիսացել Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (ԳՄՀԸ) ֆինանսավորմամբ« Համայնքների ֆինանսիստների միավորում» ՀԿ-ի փորձագետների կողմից 2017 թվականին պատրաստված« Համայնքի տարեկան աշխատանքային պլանի մշակման» մեթոդական ուղեցույցը:

ՏԱՊ-ը բաղկացած է 5 բաժիններից, 1-ին բաժնում   ներկայացված ենհամայնքի տեսլականը, համայնքի կայունզարգացման ցուցանիշները (Աղյուսակ 1), ոլորտային նպատակները (Աղյուսակ 2):

ՏԱՊ-ի 2-րդ բաժնում բերված են համայնքի 2023 թվականի համապատասխան ֆինանսական միջոցներով ապահովված ծրագրերը (Աղյուսակ 3)և այդ ծրագրերի տրամաբանական հենքերը՝ ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների (Աղյուսակ 5), ինչպես նաև այն ծրագրերը , որոնք դեռևս ապահովված չեն համապատասխան ֆինանսական միջոցներով (Աղյուսակ 4):

ՏԱՊ-ի 3-րդ բաժնում ներկայացված է` համայնքի սեփականություն հանդիսացող գույքի կառավարման 2023 թվականի ծրագիրը (Աղյուսակ 6):

ՏԱՊ-ի 4-րդբաժնում բերված է ՏԱՊ-ի ֆինանսավորման պլանը՝ ըստ համայնքի ղեկավարի լիազորությունների ոլորտների (Աղյուսակ 7):

ՏԱՊ-ի 5-րդ բաժնում(Աղյուսակ 8) ներկայացված է` տեղեկատվություն ՏԱՊ-ում Ններառված յուրաքանչյուր  ոլորտային  ծրագրի  իրականացման  արդյունքային ցուցանիշների մոնիթորինգի  և  գնահատման  վերաբերյալ:

Ժամանակահատված03/01/2023 - 29/12/2023
ԿարգավիՃակԳործողության ժամկետն ավարտված է  Գործողության ժամկետն ավարտված է
Իրականացնող կազմակերպություն(ներ)ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Ֆինանսավորող(ներ)
Ծրագրի ղեկավար ՄԱՆՎԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Բովանդակություն
(190.46 Կբ) 47 Էջ
Առնչվող փաստաթղթեր
(190.46 Կբ)
Հաշվետվություն(ներ)
(190.46 Կբ)

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner