Այսօր: Չորեքշաբթի, 12 Մարտի 2025թ.
Ծաղկահովիտի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 72
ՀՀ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 12-Ն
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԷԴԳԱՐ ՄՆՈՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ծաղկահովիտ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ՄԱՐԶԻ ԾԱՂԿԱՀՈՎԻՏ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 23․12․2024 ԹՎԱԿԱՆԻ N 132-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ԽՄԲԱԳՐՈՒԹՅԱՄԲ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

   Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի , 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկություն, համայնքի ավագանին որոշում է՝ 

ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․12․2024 թվականի N 132-Ն որոշումը հաստատել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.

1. Ծաղկահովիտ համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց:

2. Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի բյուջեում նախատեսել առնվազն քսան տոկոս համաֆինանսավորում:

3. Յուրաքանչյուր առաջարկ - նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 15 000 000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ: 

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ - նախագիծը համարվում է հաղթած:

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են բոլոր ոլորտները:

7. Համայնքի ղեկավարին՝

   1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում:

   2) համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկ(ները) ներկայացնել ավագանու հավանությանը:

   3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ:

8․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ


Նախագիծ կազմող ՆՈՐԱԻՆ ՀԱԿՈԲՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(21.30 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ Արագածոտնի մարզ, գ.Ծաղկահովիտ, Հոկտեմբերյան փ. թիվ 2
(093)392611 (077)251471
tsaghkahovit.hamaynq@inbox.ru
Պաշտոնական էլ. փոստ` 50821635@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ԾԱՂԿԱՀՈՎԻՏԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner