Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետի, 11-րդ հոդվածի , 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների պահանջներով և հիմք ընդունելով Ծաղկահովիտ համայնքի ղեկավարի առաջարկություն, համայնքի ավագանին որոշում է՝ ՀՀ Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի ավագանու 23․12․2024 թվականի N 132-Ն որոշումը հաստատել նոր խմբագրությամբ՝ հետևյալ բովանդակությամբ.
1. Ծաղկահովիտ համայնքում սկսել 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթաց:
2. Ծաղկահովիտ համայնքի 2025 թվականի բյուջեում նախատեսել առնվազն քսան տոկոս համաֆինանսավորում:
3. Յուրաքանչյուր առաջարկ - նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 15 000 000 /տասնհինգ միլիոն/ ՀՀ դրամ:
4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:
5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ - նախագիծը համարվում է հաղթած:
6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանվում են բոլոր ոլորտները:
7. Համայնքի ղեկավարին՝
1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025 թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում:
2) համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկ(ները) ներկայացնել ավագանու հավանությանը:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ:
8․ Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |